Լրահոս

18.09.2014 10:09


Առևանգված «Jaguar»–ը 46 տարի անց վերադարձվել է տիրոջը

Առևանգված «Jaguar»–ը 46 տարի անց վերադարձվել է տիրոջը

82-ամյա ամերիկացուն վերադարձրել են «Jaguar»–ը, որն առևանգել էին 46 տարի առաջ։ Այդ մասին հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։

1968թ.–ին դեռ երիտասարդ փաստաբան Այվան Շնայդերը իր «Jaguar E-type» սպորտային մեքենան վերջին անգամ տեսել էր սեփական տան դիմաց՝ Նյու Յորքում։ Առևանգված մեքենայի հետագա ճակատագիրն անհայտ էր։

Այս տարվա հունիսին «Jaguar»–ը հանկարծակի ճանաչվել է Հոլանդիայում հին արտադրության մեքենաների խմբաքանակի մանրակրկիտ ստուգման ժամանակ։

Շնայդերը մեքենայի վերադարձը հրաշք է համարում և մտադիր է վերանորոգել այն։

Այս խորագրի վերջին նյութերը