Լրահոս

17.09.2014 14:11


Շվեդիայի թագավորն ավտովթարի է ենթարկվել

Շվեդիայի թագավորն ավտովթարի է ենթարկվել

Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ XVI–ը վրաերթի է ենթարկվել, բայց չի տուժել։ Այս մասին հաղորդում է «The Local»–ը՝ թագավորական ընտանիքի մամուլի քարտուղարին հղումով։

«Նրա մեքենան լուրջ վնասվել է, բայց թագավորը չի տուժել. նրա հետ ամեն ինչ կարգին է...», – հայտարարել է թագավորի մամուլի խոսնակ Մարգարեթ Թորգրենը՝ չհստակեցնելով, թե երբ է տեղի ունեցել պատահարը։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, 68-ամյա թագավորն ուղղվում էր Ստոկհոլմի «Bromma» օդանավակայան, երբ նրա մեքենային հարվածել է մեկ այլ մեքենա։ Թագավորը նստած էր հետևի նստատեղին, սակայն հայտնի է, որ նա սիրում է վարել ինքնուրույն։ Պատահարից հետո նա շարունակել է ճանապարհը դեպի օդանավակայան թիկնապահի մեքենայով, որտեղից թռել է Շվեդիայի հյուսիս՝ Վեսթերբոթթեն նահանգ։ Այնտեղ նա պետք է մասնակցեր կաթնամթերքի գործարանի բացմանը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը