Ոչիշխանական ուժերի համատեղ հանրահավաքին ՀՅԴ–ն չի մասնակցի (տեսանյութ)
«Քառյակի» այսօրվա դռնփակ հանդիպմանը որոշվել է համատեղ համապետական հանրահավաքը հրավիրել հոկտեմբերի 10–ին՝ 18:00–ին, Ազատության հրապարակում։ Այդ հանրահավաքին, սակայն, ՀՅԴ-նչիմասնակցի։ Վերջինը չի մասնակցի նաև մինչ հանրահավաքը անցկացվելիք «եռյակի» մարզային հանդիպումներին։
–Կան էական տարաձայնություններ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, և, բնականաբար, հանրահավաքում չէր կարող սահմանադրական փոփոխությունների մասին խոսք չլինել,- «քառյակի» հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ բազմաթիվ այլ հարցերում «քառյակը» միասնական է, և, մասնավորապես, հանրահավաքում «քառյակի» անունից կհնչեցվի 12 կետերի կատարման արդյունքների ամփոփումը:
Ն. Զոհրաբյանը չի համաձայնել տեսակետի հետ, որ այսօրվանից «քառյակը» կարելի է կազմալուծված համարել.
–«Քառյակը» «քառյակ» է, երբ կոնկրետ հարցերի վերաբերյալ ունենք կոնկրետ դիրքորոշում։ Սա կոալիցիա չէ, որ կազմալուծվի։ Խորհրդարանում և բազմաթիվ այլ հարթակներում խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունը շարունակվում է:
Ոչիշխանական ուժերի համատեղ հանրահավաքին ՀՅԴ–ն չի մասնակցի (տեսանյութ)
«Քառյակի» այսօրվա դռնփակ հանդիպմանը որոշվել է համատեղ համապետական հանրահավաքը հրավիրել հոկտեմբերի 10–ին՝ 18:00–ին, Ազատության հրապարակում։ Այդ հանրահավաքին, սակայն, ՀՅԴ-ն չի մասնակցի։ Վերջինը չի մասնակցի նաև մինչ հանրահավաքը անցկացվելիք «եռյակի» մարզային հանդիպումներին։
–Կան էական տարաձայնություններ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, և, բնականաբար, հանրահավաքում չէր կարող սահմանադրական փոփոխությունների մասին խոսք չլինել,- «քառյակի» հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ բազմաթիվ այլ հարցերում «քառյակը» միասնական է, և, մասնավորապես, հանրահավաքում «քառյակի» անունից կհնչեցվի 12 կետերի կատարման արդյունքների ամփոփումը:
Ն. Զոհրաբյանը չի համաձայնել տեսակետի հետ, որ այսօրվանից «քառյակը» կարելի է կազմալուծված համարել.
–«Քառյակը» «քառյակ» է, երբ կոնկրետ հարցերի վերաբերյալ ունենք կոնկրետ դիրքորոշում։ Սա կոալիցիա չէ, որ կազմալուծվի։ Խորհրդարանում և բազմաթիվ այլ հարթակներում խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունը շարունակվում է:
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am