«ՀԱՄԱՍ»–ը ձերբակալել է Իսրայելի հետ հրադադարի առաջին խախտողներին
Գազայի հատվածում կառավարող «ՀԱՄԱՍ» շարժումը հաղորդել է Իսրայելին զինյալներին ձերբակալելու մասին, որոնք խախտել են արդեն երեք շաբաթ տևող զինադադարը։ Այս մասին փոխանցում է «Ուայ–նեթ» լրատվականը՝ իսրայելական պաշտպանական ղեկավարության աղբյուրին հղումով։
Երեքշաբթի երեկոյան անհայտ անձինք պաղեստինյան անկլավից Իսրայելի հարավ ական են բաց թողել, որն ընկել է սահմանամերձ վայրում՝ վնաս չպատճառելով։ Իսրայելը պահանջել է ձերբակալել ռեժիմը խախտողին և սպառնացել, որ հակառակ դեպքում բանակը ստիպված կլինի պատասխան հարված հասցնել։
Անժամկետ հրադադարը՝ կնքված օգոստոսի 26-ին, փակել է իսրայելական բանակի և Գազայի զինյալների հակամարտության ամենաարյունալի ու ամենաերկարատև փուլը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։