Եգիպտոսի նախագահ. «Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ահաբեկիչները կարող են հասնել մինչև Եվրոպա»
Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի երկրներում գտնվող ահաբեկչական խմբավորումներն իրական հնարավորություն ունեն հասնելու մինչև Եվրոպա։ Այսպիսի մտավախությամբ է նախօրեին Կահիրեում հանդես եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս–Սիսին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ Լե Դրիանի հետ հանդիպմանը։
Նախօրեին նախագահականի տարածած կոմյունիկեում նա զգուշացրել է ծայրահեղական տենդենցների տարածման ռիսկերի մասին ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում և Աֆրիկայում։ Նրա խոսքերով՝ չի կարելի սահմանափակվել մեկ խմբավորմամբ կամ ինչ–որ առանձին ահաբեկչական ցանցի դեմ պայքարով. «Այդ պայքարը պետք է դիպչի նրանց բոլոր կառույցներին և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Աֆրիկայում», – ընդգծել է նա։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։