Սահմանադրագետի ձայնազուրկ տատիկն ու ՀՀԿ-ի ձայնավոր տատին
«ՀՀ Սահմանադրության բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, հակադարձելով փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերին, հայտարարեց. «Իմ 90 տարեկանտատիկըչիպատասխանելու՝սահմանադրականփոփոխություններիանհրաժեշտությունկա՞, թե՞չկա, եւպետքչէժողովրդահաճոբաներասել, թեբոլորիհետպետքէքննարկելայդհարցը»:
Անհասկանալի է, թե ինչու է Թովմասյանն իր տատիկին դուրս դնում այս գործընթացից՝ անտեսելով նրա կարծիքը:
90 տարեկան է նաեւ Շառլ Ազնավուրը, որին Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում դեսպան է նշանակել: Իսկ Ազնավուրը նույնիսկ առանց խորհրդակցելու իրեն նշանակողի հետ՝ արտաքին քաղաքական ոլորտում գործում է՝ ինչպես կամենա՝ առաջնային համարելով սեփական կարծիքն ու տեսակետը:
Հետաքրքիր է՝ սեփական տատիկի մասին նույն կարծիքը կունենա՞ր Թովմասյանը, եթե նրան նույնպես որեւէ պաշտոնի նշանակած լինեին:
Հետո ի՞նչ, որ Թովմասյանի տատիկն Ազնավուրի համբավը չունի, բայց, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, նա էլ կարծիք արտահայտելու իրավունք ունի: Բայց ահա նրա սահմանադրագետ թոռնիկն առաջին հերթին անտեսում է մերձավորի կարծիք արտահայտելու իրավունքը:
Գուցե նոր հայեցակարգում 90 տարեկանների՝ ձայնազուրկ լինելու մասին դրո՞ւյթ է ամրագրել, տեղյակ չենք:
Եթե առաջնորդվենք Թովմասյանի տրամաբանությամբ, ապա 80 տարեկաններին էլ պետք չէ հարցնել՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: Նմանապես, կարիք չկա հետաքրքրվելու 70 տարեկաններից՝ նրանք ուզո՞ւմ են, որպեսզի փոխվի Սահմանադրությունը, թե՞ չեն ուզում: Նույն կերպ անիմաստ է այդ հարցը տալ 50-60 տարեկաններին:
Առավել եւս՝ անհեթեթություն է պարզել երիտասարդության կարծիքն այդ հարցի վերաբերյալ, մանավանդ որ վերջինս առանձնապես տեղյակ էլ չէ, որ նման գործընթաց է իրականացվում (ինչպես նաեւ վերոնշյալ տարիքային խմբերը ներկայացնող քաղաքացիները):
Թերեւս միայն պետք է կարեւորել ՀՀԿ-ի տատիի կարծիքը, որ համարյա 80 տարեկան է, եւ պնդում է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է Հիսուս Քրիստոսին:
Այս պարագայում, բնականաբար, Թովմասյանը լիովին համաձայն է ՀՀԿ-ի տատիի հետ եւ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հաճույքով կլսի այդ տատիի կարծիքը:
Ի վերջո, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին փոփոխությունների հայեցակարգը քարոզելու գործում օգնության հասնողն էլի ՀՀԿ տատին է լինելու, որը Սեր՛րժ Ազատի՛ Սարգսյանին (ինչպես նա է շեշտադրված արտաբերում այդ անունը) միշտ էլ ցանկանում է ցմահ իշխանություն:
Իսկ ընդհանրապես, Թովմասյանի ասածի ենթատեքստը սա է՝ ի՞նչ հանրություն, ի՞նչ բան… մենք՝ իշխանությունն է որոշում, թե ինչն է անհրաժեշտ, ինչը՝ ոչ:
Այսպես թե այնպես, եթե վաղը հանրաքվե լինի, միեւնույն է, կեղծելու են եւ անցկացնելու են իշխանության վերարտադրման հայեցակարգը՝ «մեռած հոգիների», արտագաղթածների, կրկնակի քվեարկությունների եւ հայտնի ու անհայտ այլ միջոցների գործադրմամբ:
Ուրեմն, ի՞նչ կարիք կա 18-100 տարեկաններին հարցնել՝ սահմանադրական փոփոխություններ ուզո՞ւմ են, թե՞ ոչ:
Կարեւորը իշխանության ցանկությունն է, իսկ 18-100 տարեկաններն ընդամենը ֆոն են ապահովում սահմանադրական գործընթացն ավարտին հասցնելու համար:
Երբ «տոկոս էր խփվում», 18-100 տարեկանները դարձյալ ֆոն էին ապահովում իշխանության համար, այդ թվում նաեւ՝ Թովմասյանի տատիկը:
Հիմա ի՞նչ է պատահել, Թովմասյանն ինչո՞ւ պետք է իր տատիկի եւ ընտրական իրավունք ունեցող մնացած քաղաքացիների կարծիքը հարցնի:
Հենց ա՛յս մտայնությամբ է առաջնորդվում իշխանությունը՝ կարծելով, թե հանրությունն այս անգամ էլ կուլ կտա «տոկոս խփոցին»:
Սահմանադրագետի ձայնազուրկ տատիկն ու ՀՀԿ-ի ձայնավոր տատին
«ՀՀ Սահմանադրության բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, հակադարձելով փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական ուժերին, հայտարարեց. «Իմ 90 տարեկան տատիկը չի պատասխանելու՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա, եւ պետք չէ ժողովրդահաճո բաներ ասել, թե բոլորի հետ պետք է քննարկել այդ հարցը»:
Անհասկանալի է, թե ինչու է Թովմասյանն իր տատիկին դուրս դնում այս գործընթացից՝ անտեսելով նրա կարծիքը:
90 տարեկան է նաեւ Շառլ Ազնավուրը, որին Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում դեսպան է նշանակել: Իսկ Ազնավուրը նույնիսկ առանց խորհրդակցելու իրեն նշանակողի հետ՝ արտաքին քաղաքական ոլորտում գործում է՝ ինչպես կամենա՝ առաջնային համարելով սեփական կարծիքն ու տեսակետը:
Հետաքրքիր է՝ սեփական տատիկի մասին նույն կարծիքը կունենա՞ր Թովմասյանը, եթե նրան նույնպես որեւէ պաշտոնի նշանակած լինեին:
Հետո ի՞նչ, որ Թովմասյանի տատիկն Ազնավուրի համբավը չունի, բայց, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, նա էլ կարծիք արտահայտելու իրավունք ունի: Բայց ահա նրա սահմանադրագետ թոռնիկն առաջին հերթին անտեսում է մերձավորի կարծիք արտահայտելու իրավունքը:
Գուցե նոր հայեցակարգում 90 տարեկանների՝ ձայնազուրկ լինելու մասին դրո՞ւյթ է ամրագրել, տեղյակ չենք:
Եթե առաջնորդվենք Թովմասյանի տրամաբանությամբ, ապա 80 տարեկաններին էլ պետք չէ հարցնել՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: Նմանապես, կարիք չկա հետաքրքրվելու 70 տարեկաններից՝ նրանք ուզո՞ւմ են, որպեսզի փոխվի Սահմանադրությունը, թե՞ չեն ուզում: Նույն կերպ անիմաստ է այդ հարցը տալ 50-60 տարեկաններին:
Առավել եւս՝ անհեթեթություն է պարզել երիտասարդության կարծիքն այդ հարցի վերաբերյալ, մանավանդ որ վերջինս առանձնապես տեղյակ էլ չէ, որ նման գործընթաց է իրականացվում (ինչպես նաեւ վերոնշյալ տարիքային խմբերը ներկայացնող քաղաքացիները):
Թերեւս միայն պետք է կարեւորել ՀՀԿ-ի տատիի կարծիքը, որ համարյա 80 տարեկան է, եւ պնդում է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է Հիսուս Քրիստոսին:
Այս պարագայում, բնականաբար, Թովմասյանը լիովին համաձայն է ՀՀԿ-ի տատիի հետ եւ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հաճույքով կլսի այդ տատիի կարծիքը:
Ի վերջո, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին փոփոխությունների հայեցակարգը քարոզելու գործում օգնության հասնողն էլի ՀՀԿ տատին է լինելու, որը Սեր՛րժ Ազատի՛ Սարգսյանին (ինչպես նա է շեշտադրված արտաբերում այդ անունը) միշտ էլ ցանկանում է ցմահ իշխանություն:
Իսկ ընդհանրապես, Թովմասյանի ասածի ենթատեքստը սա է՝ ի՞նչ հանրություն, ի՞նչ բան… մենք՝ իշխանությունն է որոշում, թե ինչն է անհրաժեշտ, ինչը՝ ոչ:
Այսպես թե այնպես, եթե վաղը հանրաքվե լինի, միեւնույն է, կեղծելու են եւ անցկացնելու են իշխանության վերարտադրման հայեցակարգը՝ «մեռած հոգիների», արտագաղթածների, կրկնակի քվեարկությունների եւ հայտնի ու անհայտ այլ միջոցների գործադրմամբ:
Ուրեմն, ի՞նչ կարիք կա 18-100 տարեկաններին հարցնել՝ սահմանադրական փոփոխություններ ուզո՞ւմ են, թե՞ ոչ:
Կարեւորը իշխանության ցանկությունն է, իսկ 18-100 տարեկաններն ընդամենը ֆոն են ապահովում սահմանադրական գործընթացն ավարտին հասցնելու համար:
Երբ «տոկոս էր խփվում», 18-100 տարեկանները դարձյալ ֆոն էին ապահովում իշխանության համար, այդ թվում նաեւ՝ Թովմասյանի տատիկը:
Հիմա ի՞նչ է պատահել, Թովմասյանն ինչո՞ւ պետք է իր տատիկի եւ ընտրական իրավունք ունեցող մնացած քաղաքացիների կարծիքը հարցնի:
Հենց ա՛յս մտայնությամբ է առաջնորդվում իշխանությունը՝ կարծելով, թե հանրությունն այս անգամ էլ կուլ կտա «տոկոս խփոցին»:
Կիմա Եղիազարյան