Լրահոս

12.09.2009 12:46


Բավրա՞, թե՞ Խոժոռնի

Բավրա՞, թե՞ Խոժոռնի

Այսօր մամուլում հրապարակում կար այն մասին, որ Հայաստանը և Վրաստանը հնարավոր է՝ տարածքային փոխանակում կատարեն։ Հայաստանը Վրաստանին է զիջելու Բավրա գյուղին հարող մոտ 1.5 հազ քառ. կմ համայնքային հողեր, որոնք ներկայումս վերահսկում են  վրացի սահմանապահները: Այդ տարածքի դիմաց, ըստ մամուլի հրապարակման, վրացական կողմը Հայաստանին է հանձնելու Մառնեուլից ոչ հեռու գտնվող Խոժոռնի գյուղը:

Այս թեմայով «7օր»-ի հետ զրույցում Բավրայի համայնքապետ Կորյուն Սումբուլյանը նշել է, որ ինքն առաջին անգամ է լսում այդ մասին. «Ճիշտն ասած, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ինչքան գիտեմ, փոխանակման խնդիր կա ներկայիս վիճելի հողակտորի մասով: Այդ հողակտորը ճանապարհով բաժանված է աջ և ձախ հատվածների: Ձախ հատվածը Բավրայի բնակիչների սեփականությունն է, որի համար ունեն սեփականաշնորհման վկայականներ, սակայն վրացիներն ասում են, որ իրենց հողն է: Իսկ աջ հատվածը հայկական է, անտառներն են: Հիմա խոսք է գնում  այն մասին, որ այդ անտառների հատվածը տան վրացիներին, իսկ ճանապարհի ձախ հատվածը մնա մեզ»:

 

Իսկ այն հարցին, թե նա հնարավո՞ր է համարում արդյոք Բավրայի համայնքապատկան հողերի փոխանակումը Խոժոռնի գյուղի հետ, Կորյուն Սումբուլյանը պատասխանել է. «Դե գիտե՞ք՝ խոժոռնեցիների վիճակը հասկանալ է պետք. հենց սահմանի վրա է՝ շրջապատված ադրբեջանցիներով: Հիմա եթե նպատակահարմար է փոխանակել, թող փոխանակեն, բայց շատ կարևոր է, որ հողերի բալանսը պահպանվի, և մենք մեր հողերի տերը լինենք: Բավրացիներին էլ, ինձ թվում է, պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի, եթե, իհարկե, նման բան կա»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը