Աշխարհ

16.09.2014 15:31


Ռադան և Եվրախորհրդարանը վավերացրել են Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման պայմանագիրը

Ռադան և Եվրախորհրդարանը վավերացրել են Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման պայմանագիրը

Գերագույն ռադան 355 կողմ ձայնով հավանություն է տվել Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման պայմանագրի վավերացմանը։ Ելույթ ունենալով խորհրդարանի նիստում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման պայմանագիրը «միշտ էլ ակնհայտ էր»։ Նրա խոսքերով՝ Ուկրաինան «դուրս է եկել եվրոպական ճանապարհ», և այժմ «ոչ ոք չի համարձակվի փակել դռներն Ուկրաինայի առջև ԵՄ անդամակցության համար»։

Վավերացումից անմիջապես հետո Գերագույն ռադայի նիստում նախագահը ստորագրել է փաստաթուղթը։

«Օրենքն ուժի մեջ է մտել», – հայտարարել է Պորոշենկոն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը