Լրահոս

16.09.2014 14:55


Հրաձգություն դանիական դատարանում. մեկ մարդ է զոհվել

Հրաձգություն դանիական դատարանում. մեկ մարդ է զոհվել

Մեկ մարդ է զոհվել հրաձգության հետևանքով Կոպենհագենի դատարանի շենքում։ Այս մասին այսօր հայտնել է «Բի–բի–սի» լրատվականը՝ տեղի ոստիկանությանը հղումով։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը կրակ է բացել Դանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ դատարանում։ Երկու մարդ է վիրավորվել, քիչ անց մեկը մահացել է։ Ինչպես հաղորդել են ականատեսները, տղամարդը հինգ կամ վեց կրակոց է իրականացրել։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Հրաձգության պատճառները ճշտվում են։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը