Ուորլիք. «Մենք աշխատում ենք կողմերի հետ, որպեսզի համաձայնության գանք վեց կետերի շուրջ»
Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ արդեն ժամանակն է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները տարվեն այլ մակարդակով։
«Արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները երբեմն հանդիպեն: Պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, և դա պետք է կողմերը որոշեն, թե այն ինչպես պետք է լինի։ Մենք պատրաստ ենք նրանց աջակցել: Չենք ուզում նախանշել վերջնական արդյունք. մենք ցանկանում ենք, որ լինի գործընթաց, որը կտանի հարցի լուծման», – ասել է ԱՄՆ համանախագահը։
Ջեյմս Ուորլիքը կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հադիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը. «Չկան այնպիսի հարցեր, որոնք չի կարելի քննարկել. մենք ուզում ենք, որ բոլոր հարցերն էլ քննարկվեն նախագահների և արտգործնախարարների մակարդակով: Մենք աշխատում ենք կողմերի հետ, որպեսզի համաձայնության գանք այն վեց կետերի շուրջ, որոնք քննարկվեցին «Քարնեգի» հիմնադրամում: Հասկանալի է, որ դժվար է, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ»։
Ուորլիքը հավելել է նաև, որ կողմերը պետք է հարգեն զինադադարը։