«Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և վավերացման համար կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին»։ Այս մասին ասված է ՀՀ-ի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի մամլո հաղորդագրությունում։
«7օր»-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հետաքրքրվել է, թե ԲՀԿ-ում ներկուսակցական և ներկոալիցիոն քննարկումներն արդեն սկսվե՞լ են։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը փոխանցել է, որ սեպտեմբերի 15-ին՝ ամառային արձակուրդներից հետո, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր առաջին նիստն է հրավիրելու, որտեղ քննարկվելու է նաև այդ հարցը։
-Բացի այդ, մենք մեր համաձայնությունն ենք տվել, որ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը լսումներ անցկացնի,- հավելել է Ա. Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ ինքը ծավալուն ելույթով է հանդես գալու և Հայաստանի ու Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի» տեսակետն է ներկայացնելու։
«Բարգավաճ Հայաստանը» դեռ չի քննարկել

7or.am