Լրահոս

16.09.2014 10:26


Ուկրաինան և ԵՄ–ն կվավերացնեն ասոցացման պայմանագիրը

Ուկրաինան և ԵՄ–ն կվավերացնեն ասոցացման պայմանագիրը

Գերագույն ռադայի պատգամավորները և Եվրախորհրդարանը պետք է քննարկեն և հավանություն տան Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման պայմանագրին։ Ենթադրվում է, որ դա միաժամանակ տեղի կունենա, և անգամ տեսակոնֆերանս կկազմակերպվի երկու մայրաքաղաքներից վավերացման գործընթացը միաժամանակ լուսաբանելու համար։ Կասկածներ, որ ձայների մեծամասնությամբ պատգամավորները հավանություն չեն տա փաստաթղթին, չկան։

Փաստաթղթի վավերացումը, ըստ էության, ոչնչի չի պարտավորեցնում. պայմանագրի տնտեսական մասը, միևնույն է, ուժի մեջ չի մտնելու։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը