Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է այս հայտարարության հեղինակը:
Թերեւս, հուշել պետք չէ, որ նա կարող է լինել իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը:
«Pressident.am»-ի հետ զրույցում անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ այսպիսի հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Միանգամից հիշեցիք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, այնպես չէ՞: Ով տարիներ առաջ ասում էր՝ «Ի՞նչ անենք, չթողնենք մարդիկ արտագաղթեն, որ մնան այստեղ ու հեղափոխությո՞ւն անեն»:
Իսկ հիմա ԱԺ խմբակցության ղեկավարին այլ հարց է մտահոգում, բայց նույն «գաղափարի» շրջանակներում։ ՀՀ քաղաքացիները գոնե հանգիստ ու ԱՊԱՀՈՎ ապրեն Ռուսաստանի Դաշնությունում. սա՛ է նրա ուզածը։
Այսինքն, արտագաղթի թեման իշխող ուժին հետաքրքրում է այնքանով , որքանով ՀՀ քաղաքացիներն արագ կհեռանան երկրից՝ նվազեցնելով հեղափոխության հնարավորությունը, եւ նաեւ այդ հարցը նրան հետաքրքրում է այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիները հարմար կտեղավորվեն դրսերում, որպեսզի փող ուղարկեն Հայաստան:
Այս մոտեցումն են որդեգրել ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը:
Վահրամ Բաղդասարյանի խոսքից կարելի է ենթադրել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության միակ պլյուսը ՀՀ քաղաքացիների արտահոսքն է դեպի ՌԴ:
ՀՀ տնտեսության զարգացման, այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության հնարավորությունների ստեղծման հեռանկարներ չեն սպասվում:
Կարեւորը դեպի Ռուսաստան արտագաղթն է:
Դե, ախր, ասվեց, չէ՞, որ միեւնույն է, Սփյուռքը քաշում ու տանում է հայաստանաբնակներին, բացի այդ էլ՝ պատերազմն ավարտված չէ: Եթե այս մտայնությամբ է գործում ՀՀԿ առաջնորդը, ապա միանգամայն բնական է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին էլ պետք է մտահոգի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի վիճակը: Եվ Վահրամ Բաղդասարյանը հիմա աղոթում է Ռուսաստանի համար, որ հանկարծ այնտեղ վիճակը չվատանա, քանի որ հայերի հոսքն այդ ուղղությամբ մեծանալու է:
Այսինքն, Բաղդասարյանն անուղղակիորեն խոստովանում է, որ առաջիկայում էլ ՀՀ-ում վիճակը չի լավանալու, եւ մարդիկ արտագաղթելու են: Նրա միակ մտահոգությունն այն է, որ գոնե հայությունը բարով-խերով տեղավորվի դրսերում:
Եթե իշխանության միակ մտահոգությունը սա է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա շարունակում իշխել: Ավելի ճիշտ՝ ինչո՞ւ է հայ ժողովուրդն այդ իշխանությանը հանդուրժում։
ՀՀԿ-ական կենաց. «Թող երբեք չպակասի արտագաղթը»
«Հիմա բավականին մեծ հնարավորություններ կան Ռուսաստան գնալու: Ռուսաստանի տնտեսությունում էլ խնդիրներ կան. չէի ցանկանա, որ այդ սանկցիաները կիրառվեն, և այդ պատճառով պակասեր մեր արտագաղթը: Մարդիկ գնում էին ՌԴ, աշխատանք էին գտնում և կարողանում էին օգտակար լինել այստեղ գտնվողներին և, ինչու ոչ, հետագայում վերադառնալ: Հիմա եթե այդ ճանապարհն էլ փակվի, այնտեղ էլ բարդանա, մենք բավականին լուրջ վիճակում կհայտնվենք:
Ես չեմ ցանկանա, որ Ռուսաստանում վատ լինի վիճակը, և մենք արտագաղթ չունենանք դեպի ՌԴ: Աստված տա, որ Ռուսաստանում և այն բոլոր երկրներում, որտեղ արտահոսք կա… Ես Ռուսաստանի օրինակը բերեցի, որովհետև հիմնական մասը գնում է ՌԴ՝ աշխատանք փնտրելու. ես չեմ ցանկանում, որ այդ երկրում վիճակը վատանա, և մերոնք տեղ չունենան գնալու»:
Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է այս հայտարարության հեղինակը:
Թերեւս, հուշել պետք չէ, որ նա կարող է լինել իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը:
«Pressident.am»-ի հետ զրույցում անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ այսպիսի հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Միանգամից հիշեցիք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, այնպես չէ՞: Ով տարիներ առաջ ասում էր՝ «Ի՞նչ անենք, չթողնենք մարդիկ արտագաղթեն, որ մնան այստեղ ու հեղափոխությո՞ւն անեն»:
Իսկ հիմա ԱԺ խմբակցության ղեկավարին այլ հարց է մտահոգում, բայց նույն «գաղափարի» շրջանակներում։ ՀՀ քաղաքացիները գոնե հանգիստ ու ԱՊԱՀՈՎ ապրեն Ռուսաստանի Դաշնությունում. սա՛ է նրա ուզածը։
Այսինքն, արտագաղթի թեման իշխող ուժին հետաքրքրում է այնքանով , որքանով ՀՀ քաղաքացիներն արագ կհեռանան երկրից՝ նվազեցնելով հեղափոխության հնարավորությունը, եւ նաեւ այդ հարցը նրան հետաքրքրում է այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիները հարմար կտեղավորվեն դրսերում, որպեսզի փող ուղարկեն Հայաստան:
Այս մոտեցումն են որդեգրել ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը:
Վահրամ Բաղդասարյանի խոսքից կարելի է ենթադրել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության միակ պլյուսը ՀՀ քաղաքացիների արտահոսքն է դեպի ՌԴ:
ՀՀ տնտեսության զարգացման, այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության հնարավորությունների ստեղծման հեռանկարներ չեն սպասվում:
Կարեւորը դեպի Ռուսաստան արտագաղթն է:
Դե, ախր, ասվեց, չէ՞, որ միեւնույն է, Սփյուռքը քաշում ու տանում է հայաստանաբնակներին, բացի այդ էլ՝ պատերազմն ավարտված չէ: Եթե այս մտայնությամբ է գործում ՀՀԿ առաջնորդը, ապա միանգամայն բնական է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարին էլ պետք է մտահոգի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի վիճակը: Եվ Վահրամ Բաղդասարյանը հիմա աղոթում է Ռուսաստանի համար, որ հանկարծ այնտեղ վիճակը չվատանա, քանի որ հայերի հոսքն այդ ուղղությամբ մեծանալու է:
Այսինքն, Բաղդասարյանն անուղղակիորեն խոստովանում է, որ առաջիկայում էլ ՀՀ-ում վիճակը չի լավանալու, եւ մարդիկ արտագաղթելու են: Նրա միակ մտահոգությունն այն է, որ գոնե հայությունը բարով-խերով տեղավորվի դրսերում:
Եթե իշխանության միակ մտահոգությունը սա է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա շարունակում իշխել: Ավելի ճիշտ՝ ինչո՞ւ է հայ ժողովուրդն այդ իշխանությանը հանդուրժում։
Կիմա Եղիազարյան