Լրահոս

15.09.2014 16:16


Կիևը մտադիր է ամրապնդել համագործակցությունն արաբական երկրների հետ

Կիևը մտադիր է ամրապնդել համագործակցությունն արաբական երկրների հետ

Ուկրաինան մտադիր է ամրապնդել համագործակցությունն արաբական աշխարհի հետ և հետաքրքրված է ներդրումների գրավմամբ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը 11 արաբական երկրների՝ Կիևում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը:

Կլիմկինն ընդգծել է, որ կապերի ավելացման նպատակով դիտարկվում է վիզաների տրամադրման պարզեցման հնարավորությունը որոշ արաբական երկրների հետ, ինչպես նաև տեղեկացրել, որ մոտ ժամանակներս Ուկրաինայի նախագահը դեսպաններ կնշանակի որոշ արաբական երկրներում:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը