Լրահոս

15.09.2014 16:14


Լեհաստանի նախագահը կարգադրել է սեյմի նախագահ Եվա Կոպաչին կառավարություն ձևավորել

Լեհաստանի նախագահը կարգադրել է սեյմի նախագահ Եվա Կոպաչին կառավարություն ձևավորել

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պաշտոնապես կարգադրել է լեհական խորհրդարանի ստորին պալատի նախագահ Եվա Կոպաչին ձևավորել հանրապետության նոր կառավարությունը Դոնալդ Տուսկի հրաժարականից հետո, որը դեկտեմբերի 1-ին կզբաղեցնի Եվրախորհրդի նախագահի պաշտոնը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Կոպաչը պետք է երկրի ղեկավարին ներկայացնի կառավարության նոր կազմը: Ենթադրվում է, որ նախարարների անունները պարզ կդառնան սեպտեմբերի 22-ին: Դրանից հետո կառավարությունը՝ Կոպաչի գլխավորությամբ, երկու շաբաթվա ընթացքում պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը