Աշխարհ

15.09.2014 14:46


ՄԱԳԱՏԷ-ն խնդրում է ֆինանսավորել «վեցնյակի» և Իրանի միջև համաձայնության «վերահսկողությունը»

ՄԱԳԱՏԷ-ն խնդրում է ֆինանսավորել «վեցնյակի» և Իրանի միջև համաձայնության «վերահսկողությունը»

ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր քարտուղար Յուկյա Ամանոն կոչ է արել կազմակերպության անդամ-երկրներին միջոցներ տրամադրել Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև համաձայնության ստուգման համար՝ բանակցությունները մինչև նոյեմբերի 24-ը հետաձգելու կապակցությամբ:

«Մեր գործունեությունը կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում մեկ միլիոն եվրոյի չափով, որից դեռ 300 հազար է խոստացվել: Ես հրավիրում եմ անդամ-երկրներին, որոնք կցանկանան իրենց ներդրումներն անել», - ասվում է Ամանոյի զեկույցում այսօր ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար խորհրդի նստաշրջանի բացմանը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս խորագրի վերջին նյութերը