Թուրքիայի ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ քննարկել հայ–թուրքական արձանագրությունները
Երկկողմ հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների համաձայնեցրած արձանագրությունների առնչությամբ Թուրքիայում ներքաղաքական քննարկումներ են սկսվել։
Նախօրեին այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ բանակցություններ է անցկացրել։ 6 շաբաթվա ընթացքում թուրքական կառավարությունը հասարակության և ընդդիմության շրջանում պետք է բացատրական աշխատանքներ կատարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։
Իր հերթին, ընդդիմադիր «Հանրապետական Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալն իր պատրաստակամությունն է հայտնել հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուի հետ՝ այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Ըստ «Trend»-ի