Սիրիական զորքերն 80 զինյալ են ոչնչացրել Դուխանիայում
Սիրիական զորքերը դուրս են մղել զինյալներին Դամասկոսի արևելքից՝ Դուխանիայի զգալի մասից։ Այս մասին հաղորդել է «Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը: Նրա տվյաներով՝ ներկայումս կառավարական զորքերի վերահսկողության տակ է գտնվում մայրաքաղաքի և այդ շրջանի ավելի քան 70%-ը՝ գրավված զինյալների կողմից սեպտեմբերի 7-ին: Նախորդ գիշեր 82 զինյալ է ոչնչացվել:
Գիշերը կառավարական զորքերը պայթեցրել են Դուխանիան հարևան Այն-Թերմայի հետ կապող հայտնաբերած թունելները: Ինչպես նշել է գործողությանը մասնակից սպաներից մեկը, դրանից հետո զինյալները սկսել են հետ քաշվել:
Հալեպի մոտակայքում սիրիական օդուժն այսօր գրոհ է սկսել սուննի ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: «Ալ-Մանարը» հաղորդում է, որ օդային հարվածները հասցվել են զինյալների դիրքերին Քուվեյրաս ռազմական օդանավակայանի մոտ՝ քաղաքի մատույցներում:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: