Ճապոնիայում ամեն 8–րդ մարդու տարիքը 75–ից բարձր է։ Այս մասին վկայում են երկրի Ներքին գործերի ու Հաղորդակցության կապերի նախարարությունները: Այդ վիճակագրությունը հրապարակվում է ամեն տարի՝ Ծերերին հարգելու օրվա կապակցությամբ, որն ավանդաբար նշվում է Ճապոնիայում սեպտեմբերի երրորդ երկուշաբթի օրը:
75 տարեկանից բարձր ճապոնացիների ընդհանուր թիվը կազմում է ողջ բնակչության 12,5%-ը կամ 15,9 մլն մարդ: Դա ամենաբարձր ցուցանիշն է՝ սկսած 1950 թվականից, երբ սկսեցին նման վիճակագրություն վարել:
2014–ին՝ Ճապոնիայում առաջին անգամ, տղամարդկանց կյանքի միջին տևողությունն անցել է 80–ը, կանանցը՝ աճել և հասել 86-ի:
Ճապոնիայում ամեն 8–րդ մարդը 75 տարեկանից բարձր է

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն: