Լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե այնպիսի տպավորություն է, կարծես Հայաստանում մեկնարկել է գործող իշխանության հերթական քարոզարշավը: Կա նման բան: Օրակարգում սահմանադրական փոխոխություններն են: Հետևաբար, պետք է իրականության հետ ոչ մի կապ չունեցող հայտարարություններ անել:
Պարզվում է՝ Գյումրիին կես քայլ է մնացել տեխնոքաղաք դառնալուն: Չէ հա՜:
Մարդիկ տանը համակարգիչ չունեն, բայց ապրում են տեխնոքաղաքում: Մութն ընկնելուն պես Գյումրիում, Վանաձորում, հանրապետության մնացած քաղաքներում շարժը դադարում է:
21-րդ դար. Հայաստան. տեխնոքաղաքներ, տեխնոգյուղեր...
Ո՞ւմ եք խաբում։ Ձեր հանդիպումներին զոռով դահլիճ, գյուղի «կլուբ» պետպատվերով բերված խեղճուկրակների՞ն: Մինչև ե՞րբ:
Ի դեպ, ասասինները (հաշիշականներ) միջնադարում զգալի ազդեցություն ձեռք բերեցին Մերձավոր Արևելքում: Քաղաքական խնդիրները լուծելու համար խմբավորումը բացառապես գործում էր ահաբեկչություններ իրականացնելով:
Ինչպե՞ս էին հաշիշականները հավաքագրում նոր անդամներին: Բավականին հետաքրքիր ձևով: Թեկնածուին հրավիրում էին առանձին վայր, հաշիշ հրամցնում: Դրա ազդեցության տակ գաղափարի ապագա նվիրյալը տեղափոխվում էր «դրախտի այգի». անմահական խորտիկներ, շուրջբոլորը պարող մերկ փերիներ ...
«Դրախտում» (տեխնոպարկում) կրկին հայտնվելու համար թեկնածուն պետք է հավատար ... ու աներ։
Հայաստանի այսօրվա իրականությունն այնպիսին է, որ նույնիսկ մերկ փերիների մի ամբողջ գումարտակ չի կարողանա համոզել, որպեսզի մարդիկ կողմ լինեն խոստացված «դրախտի այգուն», էլ ուր մնաց՝ կողմ լինեն սահմանադրական փոփոխություններին:
Հաշիշականները

Վախթանգ Մարգարյան