Լրահոս

15.09.2014 10:36


Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտն ընդունել է պարտությունն ընտրություններում և հայտարարել հրաժարականի մասին: Խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ նրա կուսակցությունը և աջ կենտրոնամետ «Շվեդիայի համար դաշինքը» մեծամասնություն չեն դարձել:

«Նախընտրական պայքարն ավարտված է: Շվեդիայի ժողովուրդն արել է իր ընտրությունը: Վաղը ես իմ կառավարության հրաժարականի դիմումը կներկայացնեմ», - հայտարարել է նա հավաքված ընկերներին «Չափավոր կոալիցիոն կուսակցությունից»:

Ռեյնֆելդտն ասել է նաև, որ կհեռանա սեփական կուսակցության նախագահի պաշտոնից:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը