Աշխարհ

15.09.2014 10:00


30 երկրի ԱԳՆ ղեկավար կհավաքվի Փարիզում՝ Իրաքի հարցով կոնֆերանսի

30 երկրի ԱԳՆ ղեկավար կհավաքվի Փարիզում՝ Իրաքի հարցով կոնֆերանսի

Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկելու է Իրաքի խնդրով միջազգային կոնֆերանս՝ շտապ հրավիրված Ֆրանսիայի նախաձեռնությամբ: Հանդիպմանը սպասվում է մոտ 30 պետության արտգործնախարարների մասնակցություն:

Ինչպես հաղորդել են մի շարք պետությունների պատվիրակություններ, կոնֆերանսի հրատապությունը պայմանավորված է ծայրահեղականների ու «Իսլամական պետության» լայնամասշտաբ սպառնալիքով, որոնց հետ բախվել է Իրաքը: Զինված ձևավորումները վերահսկում են երկրի մի շարք շրջաններ, քաղաքացիական բնակչության, ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ծանր հանցանքներ գործում:

Խորհրդակցությունը, որը կբացի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և իրաքյան պատվիրակության ղեկավարը, նախատեսում է ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամ-պետությունների և Իրաքի հարևան երկրների ներկայացուցիչների ելույթները: Իրանի մասնակցությունը պարզ կդառնա կենֆերանսի բացմանը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը