CNN-ը, հղում անելով համացանցում իսլամիստների ակտիվությանը հետևող «SITE» կազմակերպությանը, հայտնում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» խմբավորման գրոհայինները գլխատել են Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 44-ամյա Դևիդ Հեյնսին:
Նա առևանգվել էր Սիրիայում անցյալ տարի։ Ինչպես նախորդ ցուցադրական մահապատիժների ժամանակ, Հեյնսը ևս իր մահվան համար մեղադրել է սեփական երկրի ղեկավարությանը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին։ Բրիտանացու գլխատման տեսագրությունն իսլամիստները տեղադրել են համացանցում:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին ծայրահեղականները գլխատել էին ամերիկացի երկու լրագրողի:
Իսլամիստները գլխատել են 44-ամյա բրիտանացու