Լրահոս

13.09.2014 14:29


Ուկրաինայի ԱԳՆ. «Ասոցացման պայմանագրի հետաձգումը չի խանգարի բարեփոխումներին»

Ուկրաինայի ԱԳՆ. «Ասոցացման պայմանագրի հետաձգումը չի խանգարի բարեփոխումներին»

ԵՄ հետ ասոցացման պայմանագրի հետաձգումը մինչև 2016 թվականը չի ազդի բարեփոխումների տեմպերին, որոնք իրականացվում են Ուկրաինայում։ Այս մասին Յալթյան եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպմանը հայտարարել է ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը։ Նա ընդգծել է, որ բարեփոխումներն ընթանալու են «ամբողջ ընթացքով և լայնամասշտաբ»։

«Մենք հստակ տեսլական ունենք ԵՄ հետ, թե ինչպես ենք իրագործելու այդ բարեփոխումները», – ասել է նա։

Ուրբաթ՝ սեպտեմբերի 12-ին, որոշում է ընդունվել պայմանագրի ներդրման երկարաձգման վերաբերյալ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ինչպես հայտնել են ուկրաինական արտգործնախարարությունից, այս ընթացքում Ուկրաինայի արտադրողները կարող են լրացուցիչ ժամանակ ստանալ՝ հարմարվելու ԵՄ հետ ազատ առևտրի գոտու ուժգնացող մրցունակ պայմաններին։

Իբրև անհամաձայնության նշան Ուկրաինայի և ԵՄ միջև պայմանագրի երկարաձգման՝ Ուկրաինայի ԱԳՆ փոխնախարար Դանիիլ Լուբկովսկին հայտարարել է, որ հրաժարական է տալիս։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը