Լրահոս

13.09.2014 13:49


Ջոն Քերին ժամանել է Կահիրե՝ բանակցելու «Իսլամական պետության» դեմ կոալիցիա ստեղծելու հարցով

Ջոն Քերին ժամանել է Կահիրե՝ բանակցելու «Իսլամական պետության» դեմ կոալիցիա ստեղծելու հարցով

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Կահիրե՝ եգիպտական ղեկավարության հետ քննարկելու «Իսլամական պետության» դեմ կոալիցիա ստեղծելու հարցերը։ Տեղական ԶԼՄ–ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք նրա երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ երկրի նախագահ Աբդել ֆաթթահ–աս–Սիսիի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար Սամեխ Շուքրիի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ–Արաբիի հետ։

Հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու հարցից բացի՝ կողմերը, ինչպես սպասվում է, կքննարկեն խնդիրներ՝ կապված Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև Կահիրեի և Վաշինգտոնի փոխհարաբերությունները, որոնք վերջին տարիներին մի շարք բացասական փոփոխություններ են կրել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» –ը։

Այս խորագրի վերջին նյութերը