Լրահոս

13.09.2014 12:11


ԱՄՆ–ն անհանգստացած է Վրաստանում ընդդիմության հետապնդմամբ

ԱՄՆ–ն անհանգստացած է Վրաստանում ընդդիմության հետապնդմամբ

ԱՄՆ–ն անհանգստացած է Վրաստանում ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ հետաքննությամբ և կոչ է անում երկրի բոլոր հյուսիսատլանտյան ուժերին միավորվել հանուն ընդհանուր գործի։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։

«ԱՄՆ–ը կոչ է անում Վրաստանի բոլոր ժողովրդավար և հյուսիսատլանտյան ուժերին միավորել ուժերն ընդհանուր շահերի շուրջ, զարգացնել գրանցված հաջողությունները, աշխատել համատեղ՝ երկիրն առաջ տանելու համար, և պայքարել առկա մարտահրավերների դեմ տնտեսության և տարածաշրջանային անվտանգության ոլորտում, – ասել է Հարֆը,– մենք անհանգստացած ենք շարունակվող մեղադրանքներով և հետաքննությամբ ընդդիմության ներկայացուցիչների դեմ և այն ռիսկերի, որոնք քաղաքականացված քրեական հետաքննությունը ստեղծում է վրացական ժողովրդավարության դեմ», – հավելել է նա։

Հարֆը չի նշել վրացական ընդդիմության առաջնորդներից և ոչ մեկի անունը, որոնք, նրա տվյալներով, ենթարկվում են հետապնդման։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը