Վահան Բաբայան. «Անգամ ամենաապուշագույն հորինվածքը գոնե նվազագույն հավաստիության դոզա պիտի ունենա»
Գագիկ Ծառուկյանի ծրագրային հարցազրույցը, ինչպես եւ ենթադրելի էր, խոր ցնցակաթվածի է հասցրել խիստ կոնկրետ շրջանակների: Եւ բնական էր, որ իշխանության կրունկի տակ հարմար տեղավորված որոշ լրատվամիջոցներ պիտի անմիջապես անցնեին գործի` «ֆաս» հրահանգը ստանալուն պես: Եւ իհարկե, որեւէ մեկիս համար անակնկալ չէր, որ իշխանական «ֆասի» առաջամարտիկը, ինչպես միշտ, պիտի լիներ խիստ հանրահռչակ եւ խիստ տխրահռչակ «Հրապարակ» թերթի խմբագրուհին: Այն, որ կոնկրետ շենքում գրված նյութերը կոնկրետ պարբերականությամբ ուղարկվում են «Հրապարակ», կարծում եմ, լրատվական դաշտում չկա մեկը, որի համար այս ուղիղ կապն այլեւս գաղտնիք լինի: Զարմանալիորեն կոնկրետ հաստատությունում շարունակում են գործել իրենց հայտնի փտած մեթոդներով, ցանկացած նորմալ եւ առողջ վերլուծությանը պատասխանել իրենց լրատվական լաքեյների միջոցով սուտ եւ հերյուրանք տարածելով: Եւ, բնականաբար, այս անգամը եւս չէր կարող բացառություն լինել, քանզի կոնկրետ հաստատությունում նստածների ինտելեկտուալ «բագաժը», բացի կեղտից ու վայրահաչությունից, այլ թռիչքների վարժեցված չէ: Եւ այսպես, Ծառուկյանի հարցազրույցին ի պատասխան՝ «Հրապարակ» է ուղարկվում անհեթեթագույն մի պատմություն` «Շանգրի Լա» խաղատան հետ կապված: Բնականաբար, որեւէ սթափ տրամաբանությունից զուրկ, քանզի ցանկացած, անգամ ամենաապուշագույն հորինվածքը գոնե նվազագույն հավաստիության դոզա պիտի ունենա: Ու, բնականաբար, «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը՝ որպես պարտաճանաչ հաճախորդ, կատարում է իրեն հրահանգված հերթական պետպատվերը: Իհարկե, կարելի էր քննարկել սույն տիկնոջն ու իր թերթոնին դատի տալու հարցը, սակայն լրատվական դաշտում կա մի տեսակ, ով հատուկ գրգիռներ է ստանում, երբ իրեն դատի են տալիս, քանզի դա հնարավորություն է տալիս նմաններին իրենց նոմինալ գինն ու ինքնարժեքը բարցրացնել իրենց տերերի աչքում: Մենք, բնականաբար, չենք նպաստի Արմինե Օհանյանի աճուրդային մեկնարկային գնի բարձրացմանը: Ի վերջո, տիկինը մշտապես պարտադրված է անցնել ստորացումների եւ ինքնանվաստացման գողգոթան՝ տարբեր բարերարներից գումարներ մուրալուց մինչեւ ինքնանվաստացման ամենավերջին ակորդը: Ինչ որ ասացի` միանշանակ փաստ է, եւ սույն տիկինը հրաշալի տեղեկացված է մեր ունեցած խիստ հավաստի փաստերին: Հետգրություն 1. Մեկ խորհուրդ կոնկրետի շենքի գրչակներին` փոխե՛ք ձեր աշխատաոճը. չի նայվում: Ի վերջո, դրսերում տարբեր քաղաքակիրթ մարդկանց հետ եք շփվում, մի քիչ սովորեք: Այլապես, միջնադարյան աուլների լրատվական ձեր պատկերացումները պարբերաբար բախվելու են ձեր խիստ մեծ հավակնություններին: Հետգրություն 2. Միեւնույն ժամանակ, կան բազմաթիվ լրատվամիջոցներ, ովքեր չեն կիսում ԲՀԿ այս կամ այն գործչի, այդ թվում նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի տեսակետները, եւ առանց անձնական վիրավորանքների ու զրպարտության` ներկայացնում են իրենց հակափաստարկները: Մենք միշտ պատրաստ ենք քաղաքակիրթ բանավեճի բոլոր նրանից հետ, ովքեր համաձայն չեն մեր այս կամ այն քայլի, գնահատականի հետ, եւ, բնականաբար, հարգում ենք պրոֆեսիոնալ լրատվամիջոցի իրավունքը` ունենալ սեփական մոտեցումն ու այն հայտնել քաղաքակիրթ, պարկեշտ եւ պրոֆեսոինալ կերպով: Հարգանքով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան
Վահան Բաբայան. «Անգամ ամենաապուշագույն հորինվածքը գոնե նվազագույն հավաստիության դոզա պիտի ունենա»
Գագիկ Ծառուկյանի ծրագրային հարցազրույցը, ինչպես եւ ենթադրելի էր, խոր ցնցակաթվածի է հասցրել խիստ կոնկրետ շրջանակների: Եւ բնական էր, որ իշխանության կրունկի տակ հարմար տեղավորված որոշ լրատվամիջոցներ պիտի անմիջապես անցնեին գործի` «ֆաս» հրահանգը ստանալուն պես: Եւ իհարկե, որեւէ մեկիս համար անակնկալ չէր, որ իշխանական «ֆասի» առաջամարտիկը, ինչպես միշտ, պիտի լիներ խիստ հանրահռչակ եւ խիստ տխրահռչակ «Հրապարակ» թերթի խմբագրուհին: Այն, որ կոնկրետ շենքում գրված նյութերը կոնկրետ պարբերականությամբ ուղարկվում են «Հրապարակ», կարծում եմ, լրատվական դաշտում չկա մեկը, որի համար այս ուղիղ կապն այլեւս գաղտնիք լինի: Զարմանալիորեն կոնկրետ հաստատությունում շարունակում են գործել իրենց հայտնի փտած մեթոդներով, ցանկացած նորմալ եւ առողջ վերլուծությանը պատասխանել իրենց լրատվական լաքեյների միջոցով սուտ եւ հերյուրանք տարածելով: Եւ, բնականաբար, այս անգամը եւս չէր կարող բացառություն լինել, քանզի կոնկրետ հաստատությունում նստածների ինտելեկտուալ «բագաժը», բացի կեղտից ու վայրահաչությունից, այլ թռիչքների վարժեցված չէ:
Եւ այսպես, Ծառուկյանի հարցազրույցին ի պատասխան՝ «Հրապարակ» է ուղարկվում անհեթեթագույն մի պատմություն` «Շանգրի Լա» խաղատան հետ կապված: Բնականաբար, որեւէ սթափ տրամաբանությունից զուրկ, քանզի ցանկացած, անգամ ամենաապուշագույն հորինվածքը գոնե նվազագույն հավաստիության դոզա պիտի ունենա: Ու, բնականաբար, «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը՝ որպես պարտաճանաչ հաճախորդ, կատարում է իրեն հրահանգված հերթական պետպատվերը: Իհարկե, կարելի էր քննարկել սույն տիկնոջն ու իր թերթոնին դատի տալու հարցը, սակայն լրատվական դաշտում կա մի տեսակ, ով հատուկ գրգիռներ է ստանում, երբ իրեն դատի են տալիս, քանզի դա հնարավորություն է տալիս նմաններին իրենց նոմինալ գինն ու ինքնարժեքը բարցրացնել իրենց տերերի աչքում: Մենք, բնականաբար, չենք նպաստի Արմինե Օհանյանի աճուրդային մեկնարկային գնի բարձրացմանը: Ի վերջո, տիկինը մշտապես պարտադրված է անցնել ստորացումների եւ ինքնանվաստացման գողգոթան՝ տարբեր բարերարներից գումարներ մուրալուց մինչեւ ինքնանվաստացման ամենավերջին ակորդը: Ինչ որ ասացի` միանշանակ փաստ է, եւ սույն տիկինը հրաշալի տեղեկացված է մեր ունեցած խիստ հավաստի փաստերին:
Հետգրություն 1. Մեկ խորհուրդ կոնկրետի շենքի գրչակներին` փոխե՛ք ձեր աշխատաոճը. չի նայվում: Ի վերջո, դրսերում տարբեր քաղաքակիրթ մարդկանց հետ եք շփվում, մի քիչ սովորեք: Այլապես, միջնադարյան աուլների լրատվական ձեր պատկերացումները պարբերաբար բախվելու են ձեր խիստ մեծ հավակնություններին:
Հետգրություն 2. Միեւնույն ժամանակ, կան բազմաթիվ լրատվամիջոցներ, ովքեր չեն կիսում ԲՀԿ այս կամ այն գործչի, այդ թվում նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի տեսակետները, եւ առանց անձնական վիրավորանքների ու զրպարտության` ներկայացնում են իրենց հակափաստարկները: Մենք միշտ պատրաստ ենք քաղաքակիրթ բանավեճի բոլոր նրանից հետ, ովքեր համաձայն չեն մեր այս կամ այն քայլի, գնահատականի հետ, եւ, բնականաբար, հարգում ենք պրոֆեսիոնալ լրատվամիջոցի իրավունքը` ունենալ սեփական մոտեցումն ու այն հայտնել քաղաքակիրթ, պարկեշտ եւ պրոֆեսոինալ կերպով:
Հարգանքով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Վահան Բաբայան