Աշխարհ

13.09.2014 12:05


Կալիֆոռնիան վեց մասի բաժանելու նախաձեռնությունը հնարավոր չեղավ հանրաքվեի դնել

Կալիֆոռնիան վեց մասի բաժանելու նախաձեռնությունը հնարավոր չեղավ հանրաքվեի դնել

Կալիֆոռնիան վեց մասի բաժանելու նախաձեռնությունը, առաջադրված ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյների կողմից, չի հանվի հանրաքվեի։ Ինչպես ուրբաթ հայտնել են Կալիֆոռնիայի իշխանությունները, այն չի հավաքել ստորագրությունների անհրաժեշտ քանակը։

Նահանգի ընտրական հանձնաժողովին ավելի քան մեկ միլիոն ստորագրություն է ներկայացվել, որոնցից միայն 750 հազարն է վավեր ճանաչվել։ Որպեսզի հարցը 2016 թվականի նոյեմբերին հանվեր հանրաքվեի, անհրաժեշտ էր առնվազն 800 հազար ստորագրություն։ Ինչ պատճառով է ստորագրությունների մի մասն անվավեր ճանաչվել, չի նշվում։

Դրեյները «Draper Fisher Jurvetson»թ հիմնադիրն է, զբաղվում է ներդրումներով, այդ թվում՝ «Skype»–ում և «Tesla Motors»–ում, իր կողմից բարձրաձայնված գաղափարն արտահայտող ընկերություն 2013 թվականի դեկտեմբերին 4,9 մլն դոլար է ներդրել։

Կալիֆոռնիան բաժանելու անհրաժեշտությունը նա բացատրել է նրանով, որ իշխանության ապակենտրոնացումը կհանգեցնի տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման արդյունավետության։ Այնուամենայնիվ, եթե նախաձեռնությունը հավաքեր անհրաժեշտ ստորագրությունների թիվը, և հանրաքվեին բնակիչներն «այո» պատասխանեին, դրան պետք է հավանություն տար նաև ԱՄՆ Կոնգրեսը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը