Աշխարհ

13.09.2014 11:48


Ճապոնիայում առաջին անգամ կատարվել է աչքի ցանցաթաղանթի փոխպատվաստում ցողունային բջիջներով

Ճապոնիայում առաջին անգամ կատարվել է աչքի ցանցաթաղանթի փոխպատվաստում ցողունային բջիջներով

Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ կատարվել է աչքի ցանցաթաղանթի փոխպատվաստում, որն աճեցվել է ցողունային բջիջների օգնությամբ։

Ճապոնիայի բնական գիտությունների պետական համալսարանի փոխանցմամբ՝ առաջին փորձն արդեն դրական արդյունքներ է արձանագրել. մասնագետները փոխպատվաստել են 70–ամյա կնոջ ցանցաթաղանթը, որի խոսքերով՝ տեսողությունը զգալիորեն բարելավվել է։

Ճապոնական հետազոտական ինստիտուտն ակնկալում է մեծ հաջողությունների հասնել նշյալ մեթոդով քայքայված ցանցաթաղանթների վերականգնման ուղղությամբ։

Երբ 2012–ին ճապոնացի պրոֆեսոր Կիոտո Սինյա Յամանկան Նոբելյան մրցանակի արժանացավ բժշկության մեջ ցողունային բջիջների հայտնագործման համար, Ճապոնիայում սկսեցին զարգացնել վերականգնողական բժշկությունը։ Կառավարությունը մտադիր է ավելի քան 1 մլրդ դոլար տրամադրել առաջիկա 10 տարում համապատասխան ոլորտի հետազոտությունների համար։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը