Մերի Մովսիսյան. «Երկաթն արագ է քայքայվում արտաքին գործոնների ազդեցությունից»
Ժամանակին ԱՄՆ 30–րդ նախագահ Կ. Կուլիջն արտահայտել էր հետևյալ միտքը. «Այս կամ այն պատճառով նույնիսկ իմաստուն ղեկավարություն ունեցող կուսակցությունը, երկար ժամանակ իշխանության գլխին մնալով, վերջիվերջո, դադարում է արտահայտել ժողովրդի կամքը, իսկ եթե նա այլևս ժողովրդի կամքը չի արտահայտում, արդեն կառավարման արդյունավետ գործիք լինել չի կարող...»։
Դժվար կլինի չհամաձայնել ԱՄՆ հանրապետական 30-րդ նախագահի հետ։ Հիրավի, նրա խոսքերի ճշմատացիությունը չի կարող հարցականի տակ դրվել։ ԱՄՆ–ը՝ որպես պետություն, իսկ այսօր՝ միակ գերտերություն, կայացման երկար ճանապարհ է անցել. իհարկե, եղել են և՛ անկումներ, և՛ վերելքներ, սակայն երբեք չեն դավաճանել ժողովրդավար օրինակելի երկիր ունենալու գաղափարին։
Նորանկախացած երկրներն, այդ թվում՝ նաև Հայաստանը, նույնպես ընտրել են ժողովրդավարացման ուղին, սակայն, ի տարբերություն ԱՄՆ–ի, ոչ ոք չի կարող արագ փոփոխվող աշխարհում իրեն թույլ տալ ժողովրդավարացման գործընթացը անվերջ ձգել պատմական պարույրով։ Դա պետք է արվի արագ, որակով ու արդյունավետ։
Այսօր, երբ ողջ աշխարհը թևակոխել է ինտեգրացիոն գործընթացների քաոսի մեջ՝ պայմանավորված գլոբալիզացիայով, յուրաքանչյուր ազգ ու պետություն պետք է իրեն հաշիվ տա, որ նման պայմաններում թույլ լինելու շռայլությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Ցանկացած նորանկախացած պետություն սկսում է թուլանալ, երբ նրա կառավարող էլիտան չի կարողանում ադեկվատ պատասխանել մարտահրավերներին և որոշումների ընդունման գործընթացում քաղաքական կամք չի ցուցաբերում։ Վերադառնալով Կուլիջին՝ նշեմ, որ այդ ճշմարտությունն իր քաղաքական կյանքում ԱՄՆ–ը գրանցել է գրեթե մեկ դար առաջ։
Հիմա Հայաստանը գտնվում է մի այնպիսի իրավիճակում, երբ կառավարող քաղաքական ուժը վերից վար պետք է իր տեղն անցնցում զիջի մյուս ուժերին, քանզի վերջին տարիների իրականությունը փաստում է, որ այն սպառել է իր արդյունավետ գործիք լինելու ներուժը։ Քաղաքականությունն ունի իր օրենքներն ու տրամաբանությունը։ Ժողովրդավարական ուղին ընտրած ցանկացած քաղաքական ուժ, այն էլ՝ կառավարող ցանկացած էլիտա, պետք է պատրաստ լինի արժանապատիվ հեռանալու ու հանձնելու պետական իշխանությունը։ Ինչպես ասում են՝ «ничего личного». սա քաղաքականություն է, որում տեղ չի կարող լինել անձնականին, այն էլ երբ պետության հիմքերի ամրությունը մնացել է «երկաթյա ձողերի» հույսին, իսկ երկաթն, ինչպես գիտենք, արագ է քայքայվում արտաքին գործոնների ազդեցությամբ։

Մերի Մովսիսյան