Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին աշխատանքային այցով ժամանել է Իրաք։ Բաղդադում նա հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի և վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ:
Օլանդը հայտնել է, որ Ֆրանսիան ռազմական և մարդասիրական օգնության հարցում կշարունակի աջակցել Իրաքին: Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ իր երկիրը վճռական է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Իրաքին օժանդակելու հարցում։
Օլանդը խոստացել է աջակցել Իրաքին