Սուրեն Սուրենյանց. «Արձանագրությունների բովանդակությունն ինձ չի մտահոգում»
«Դե ֆակտո» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես՝ հայ-թուրքական արձանագրություններրի վերաբերյալ խոսելիս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը վստահություն է հայտնել, որ քանի դեռ կարգավորված չեն հայ-թուրքական հարաբերությունները, և լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հայաստանը չի կարող լիարժեքորեն անկախ երկիր լինել.
-Ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններին, ապա ցանկացած միջազգային պայմանագիր կոչված է ապահովելու այն ստորագրող սուբյեկտների շահերը, և նախաստորագրված արձանագրությունները չէին կարող բացառություն լինել։ Այս առումով արձանագրություների բովանդակությունն ինձ չի մտահոգում։ Ես մտավախություն ունեմ այլ հարթության մեջ. արդյո՞ք Հայաստանում ստեղծված փակ օլիգարխիկ համակարգը կարող է նման բարդ գործընթացի սուբյեկտ լինել։
Նա լրագրողներին է ներկայացրել արձանագրություններում պարունակված կետերի վերաբերյալ գոյություն ունեցող ամենատարածված մտահոգությունները և դրանց վերաբերյալ իր տեսակետը.
-Առաջին՝ ասում են՝ ուրացվում է Ցեղասպանության հարցը։ Գնահատականի հետ բացարձակապես համամիտ չեմ. նման ակնարկ չկա։ Խոսքը ենթահանձնաժողովների մասին է, որոնց աշխատանքներին կարող են ներգրավվել նաև միջազգային փորձագետներ։ Սա հրաշալի հնարավորություն է, որ Ցեղասպանության հարցը միջազգայնացվի ևս մեկ հարթակում։ Համոզված եմ, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, սակայն համոզված եմ նաև, որ դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հակադրության, այլ երկխոսության միջավայրում։
Երկրորդ՝ ասում են՝ արձանագրություններով ենթադրվում է, որ մենք հանձնում ենք Լեռնային Ղարաբաղը։ Իհարկե, արձանագրություններում Ղարաբաղի մասին որևէ խոսք չկա։ Սակայն պնդել, որ հայ-թուրքական գործընթացը կապված չէ Ղարաբաղի խնդրի հետ, ևս անհեթեթություն է։ Մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ որևէ գործընթաց, որն ազդեցություն չունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Համոզված եմ, որ Ղարաբաղի հարցում ավելի օբյեկտիվ դիրքորոշումներ կունենա այն Թուրքիան, որը նորմալ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և ձգտում է տարածաշրջանային լիդերության։
Երրորդ՝ արձանագրություններով ենթադրվում է, որ մենք ճանաչում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Ես աբսուրդ եմ համարում, որ այս պնդումը դարձել է մեղադրանք։ Եթե երկու երկրներ մտադիր են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, նրանք առաջին հերթին պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա դիվանագիտական այբուբենի աքսիոմաներից մեկն է։
Նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես առաջընթաց կա, և իր ենթադրություններով՝ «սահմանի բացումը տեղի կունենա այս տարեվերջին կամ մյուս տարեսկզբին»։
-Այս արձանագրություններում պրո-հայկականություն կամ հակահայկականություն, պրո-թուրքականություն կամ հակաթուրքականություն փնտրելն անհեթեթություն է կամ՝ քաղաքականության ընկալման անկարողություն,- ասել է Սուրեն Սուրենյանցը։

Արփի Բեգլարյան