Լրահոս

13.09.2014 10:04


ՌԴ ԱԳՆ. «Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի փոխի իր քաղաքական դիրքորոշումը»

ՌԴ ԱԳՆ. «Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի փոխի իր քաղաքական դիրքորոշումը»

ՌԴ արտաքին գերատեսչությունը Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառումը հերթական թշնամական քայլն է համարում ԱՄՆ–ի կողմից։ ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նոր պատժամիջոցները միմիայն կբարդացնեն իրավիճակն Ուկրաինայում, որտեղ այդքան դժվարությամբ է հաջողվել հասնել հրադադարի։

Մոսկվան կարծում է, որ պատժամիջոցներն անարդյունավետ են, և չի պատրաստվում փոխել իր քաղաքական դիրքորոշումը դրանց պատճառով։

«Պարտադրված պատասխան միջոցառումները Ռուսաստանի կողմից կյանքի կկոչվեն մոտ ժամանակներում»,–ասված է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարությունում, որտեղ ընդգծվում է նաև ուկրաինական հակամարտության շիկացման գործում Վաշինգտոնի դերակատարությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը