Արմեն Հարությունյան. «Ծառուկյանը գնդակն ուղարկեց իշխանական տիրույթ»
Այս օրերին Սերժ Սարգսյանը, կարծես թե, կայացրեց իր որոշումը, որ սահմանադրական փոփոխություններ անպայման տեղի են ունենալու, ինչի շնորհիվ անցնելու ենք խորհրդարանական կառավարման համակարգի: Այլ կերպ ասած՝ թիմին վստահեցրեց, որ վերարտադրվելու են՝ թող հանգիստ լինեն, և որ ինքը խաղաղ ճանապարհով հեռանալ չի պատրաստվում: Եվ, ինչպես իրենք են սիրում կրկնել, գնդակն արդեն ոչիշխանական ուժերի դաշտում է՝ կնախապատրաստվե՞ն պայքարի, թե՞ կհաշտվեն իրավիճակի հետ:
Այս տեսանկյունից կարևոր էր օրերս կայացած ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը՝ կուսակցությունների ղեկավարների մակարդակով, և պակաս կարևոր չէր Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը, որում տրվեցին որոշ խնդրահարույց հարցերի պատասխաններ:
Ուշագրավն այն է, որ Ծառուկյանն այս հարցազրույցով մի առանձնահատուկ ինքնավստահությամբ էր աչքի ընկնում: Նա արտասահմանից գործարարների է հրավիրում Հայաստան և խոստանում, որ կապահովի բարենպաստ բիզնես միջավայր, ավելի ճիշտ՝ ինքը երաշխավոր կկանգնի, որպեսզի նրանց ներդրումներն ապահովված լինեն ու արդյունավետ:
Ծառուկյանն իր միջոցներով նոր մարզաբազա է կառուցում՝ վստահ լինելով, որ առաջիկայում ավելի լայն թափով է զարգանալու հայկական սպորտը: ԲՀԿ առաջնորդի այս և նման քայլերի պարագայում՝ միտված մեր երկրի ներկային ու ապագային, ցանկացած մարդու մոտ կարող է հարց առաջանալ՝ եթե նույն հարցազրույցում նշում ես, որ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին նվազել են օտարերկրյա ներդրումները, որ չինովնիկներն ու բարձր պաշտոնյաները սերտաճել են բիզնեսի հետ ու սեփական շահերն են առաջ տանում՝ ի հաշիվ գործարարության, ապա ինչպե՞ս ես երաշխավորում, որ «վերջին բոլշևիկի» օրոք այդ ամենը կշտկվի: Իսկ բացատրությունը շատ պարզ է, որը դարձյալ հնչել է երեկվա հարցազրույցում. սահմանադրական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ իշխանության վերարտադրման համար, ինչը Ծառուկյանը բացասական է գնահատում՝ միաժամանակ մեծահոգաբար հորդորելով գնացող նախագահի հետևից չչարախոսել: Իսկ սա խոսում է այս մասին, որ ԲՀԿ առաջնորդն իր ուժերի վրա վստահ է, որ քաղաքական իրավիճակն ու գործընկերների հնարավորությունները լավ ծանրութեթև է արել և չի տեսնում գործող նախագահին քաղաքական առաջիկա զարգացումների երկնակամարում:
Իսկ եթե իշխանությունների մեջներից ինտելեկտուալ համարվող երիտասարդն է խոսում ռևանշիզմի ու օլիգարխիայի սերտաճումից և բողոքում, ուրեմն մնացածի մակարդակներն արդեն կարող եք պատրերացնել:
Ախր, ա՛յ հարգելիս, եթե քաղաքական ուժը կամ անհատը ցանակում է ընտրությունների միջոցով, ժողովրդի քվեով իշխանության գալ, դա ոչ մի կերպ ռևանշիզմ չի կարող կոչվել, քանի որ եթե քաղաքական ուժը կամ անհատն իշխանությունից հեռանալուց հետո այլևս երբեք չհավակնեին իշխանության գալուն, ապա մենք կունենայինք անփորձ գործիչների համախումբ, որոնք այն, ինչ խոստացել են ժողովրդին ընտրություններից առաջ, իրենք էլ չգիտեն՝ կկարողանա՞ն կատարել, թե՞ ոչ: Իսկ հուշելու կարգով ասեմ, որ միանգամյա օգտագործման իշխանությանը ծառայող «ժողգործիքներն» են լինում, և մեկ էլ գիտեք, թե էլ ինչը:
Եվ վերջապես, խոշոր սեփականատեր Ծառուկյանն օլիգարխ չէ այն պարզ պատճառով, որ իշխանության մաս չի կազմում կամ չունի իշխանությունների որոշումների վրա ազդելու լծակ:
Ինչ խոսք, իշխանություններն առավոտից երեկո համոզում են Ծառուկյանին, որպեսզի համաձայնվի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, որ պատրաստ են ԲՀԿ առաջնորդի հետ գալիք խորհրդարանն «արդարաբար» մեջ-մեջ անել, միայն թե նա իշխանություններին դեմ հանդես չգա: Այսինքն, երազում են, որպեսզի Ծառուկյանը դառնա օլիգարխ, բաց մերժում ստանալուց հետո, միևնույն է, նրան օլիգարխ են կոչում իրենց դատարկ տեսակետը հասարակության աչքում արդարացնելու համար։
Այնպես որ, սիրելի՛ հայրենակիցներ, հիմա կարծում եմ՝ տեսաք, թե «գնդակն» ինչ ուժգնությամբ վերադարձավ իշխանությունների կիսադաշտ, և եթե դրան էիք սպասում առաջիկա ակտիվ զարգացումներից առաջ, ապա իմացաք ոչ միայն պայքարողների, այլև՝ ձեր անելիքը:
Արմեն Հարությունյան. «Ծառուկյանը գնդակն ուղարկեց իշխանական տիրույթ»
Այս օրերին Սերժ Սարգսյանը, կարծես թե, կայացրեց իր որոշումը, որ սահմանադրական փոփոխություններ անպայման տեղի են ունենալու, ինչի շնորհիվ անցնելու ենք խորհրդարանական կառավարման համակարգի: Այլ կերպ ասած՝ թիմին վստահեցրեց, որ վերարտադրվելու են՝ թող հանգիստ լինեն, և որ ինքը խաղաղ ճանապարհով հեռանալ չի պատրաստվում: Եվ, ինչպես իրենք են սիրում կրկնել, գնդակն արդեն ոչիշխանական ուժերի դաշտում է՝ կնախապատրաստվե՞ն պայքարի, թե՞ կհաշտվեն իրավիճակի հետ:
Այս տեսանկյունից կարևոր էր օրերս կայացած ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը՝ կուսակցությունների ղեկավարների մակարդակով, և պակաս կարևոր չէր Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցը, որում տրվեցին որոշ խնդրահարույց հարցերի պատասխաններ:
Ուշագրավն այն է, որ Ծառուկյանն այս հարցազրույցով մի առանձնահատուկ ինքնավստահությամբ էր աչքի ընկնում: Նա արտասահմանից գործարարների է հրավիրում Հայաստան և խոստանում, որ կապահովի բարենպաստ բիզնես միջավայր, ավելի ճիշտ՝ ինքը երաշխավոր կկանգնի, որպեսզի նրանց ներդրումներն ապահովված լինեն ու արդյունավետ:
Ծառուկյանն իր միջոցներով նոր մարզաբազա է կառուցում՝ վստահ լինելով, որ առաջիկայում ավելի լայն թափով է զարգանալու հայկական սպորտը:
ԲՀԿ առաջնորդի այս և նման քայլերի պարագայում՝ միտված մեր երկրի ներկային ու ապագային, ցանկացած մարդու մոտ կարող է հարց առաջանալ՝ եթե նույն հարցազրույցում նշում ես, որ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին նվազել են օտարերկրյա ներդրումները, որ չինովնիկներն ու բարձր պաշտոնյաները սերտաճել են բիզնեսի հետ ու սեփական շահերն են առաջ տանում՝ ի հաշիվ գործարարության, ապա ինչպե՞ս ես երաշխավորում, որ «վերջին բոլշևիկի» օրոք այդ ամենը կշտկվի: Իսկ բացատրությունը շատ պարզ է, որը դարձյալ հնչել է երեկվա հարցազրույցում. սահմանադրական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ իշխանության վերարտադրման համար, ինչը Ծառուկյանը բացասական է գնահատում՝ միաժամանակ մեծահոգաբար հորդորելով գնացող նախագահի հետևից չչարախոսել: Իսկ սա խոսում է այս մասին, որ ԲՀԿ առաջնորդն իր ուժերի վրա վստահ է, որ քաղաքական իրավիճակն ու գործընկերների հնարավորությունները լավ ծանրութեթև է արել և չի տեսնում գործող նախագահին քաղաքական առաջիկա զարգացումների երկնակամարում:
Իսկ եթե իշխանությունների մեջներից ինտելեկտուալ համարվող երիտասարդն է խոսում ռևանշիզմի ու օլիգարխիայի սերտաճումից և բողոքում, ուրեմն մնացածի մակարդակներն արդեն կարող եք պատրերացնել:
Ախր, ա՛յ հարգելիս, եթե քաղաքական ուժը կամ անհատը ցանակում է ընտրությունների միջոցով, ժողովրդի քվեով իշխանության գալ, դա ոչ մի կերպ ռևանշիզմ չի կարող կոչվել, քանի որ եթե քաղաքական ուժը կամ անհատն իշխանությունից հեռանալուց հետո այլևս երբեք չհավակնեին իշխանության գալուն, ապա մենք կունենայինք անփորձ գործիչների համախումբ, որոնք այն, ինչ խոստացել են ժողովրդին ընտրություններից առաջ, իրենք էլ չգիտեն՝ կկարողանա՞ն կատարել, թե՞ ոչ: Իսկ հուշելու կարգով ասեմ, որ միանգամյա օգտագործման իշխանությանը ծառայող «ժողգործիքներն» են լինում, և մեկ էլ գիտեք, թե էլ ինչը:
Եվ վերջապես, խոշոր սեփականատեր Ծառուկյանն օլիգարխ չէ այն պարզ պատճառով, որ իշխանության մաս չի կազմում կամ չունի իշխանությունների որոշումների վրա ազդելու լծակ:
Ինչ խոսք, իշխանություններն առավոտից երեկո համոզում են Ծառուկյանին, որպեսզի համաձայնվի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, որ պատրաստ են ԲՀԿ առաջնորդի հետ գալիք խորհրդարանն «արդարաբար» մեջ-մեջ անել, միայն թե նա իշխանություններին դեմ հանդես չգա: Այսինքն, երազում են, որպեսզի Ծառուկյանը դառնա օլիգարխ, բաց մերժում ստանալուց հետո, միևնույն է, նրան օլիգարխ են կոչում իրենց դատարկ տեսակետը հասարակության աչքում արդարացնելու համար։
Այնպես որ, սիրելի՛ հայրենակիցներ, հիմա կարծում եմ՝ տեսաք, թե «գնդակն» ինչ ուժգնությամբ վերադարձավ իշխանությունների կիսադաշտ, և եթե դրան էիք սպասում առաջիկա ակտիվ զարգացումներից առաջ, ապա իմացաք ոչ միայն պայքարողների, այլև՝ ձեր անելիքը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1471536469784802&id=100007853887323