Կարծիք

12.09.2014 16:02


«ԲՀԿ-ն միակն է, որը հանդես է գալիս որպես միավորող և կոնսոլիդացնող ուժ»

«ԲՀԿ-ն միակն է, որը հանդես է գալիս որպես միավորող և կոնսոլիդացնող ուժ»

Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը վերջին հարցազրույցներից ամենաընդգրկունն էր: Անդրադարձ կար ոչ միայն ներքաղաքական խնդիրներին, որոնցով այսօր ծանրաբեռնված է լրահոսը, այլ նաև զուտ տնտեսական թեմաներին, որոնք ոչ պակաս կարևոր են և որոշիչ հատկապես այսօրվա իրավիճակում, բայց հիմնականում անտեսվում են: Հարցազրույցում հերթական անգամ պարզ կերպով ընդգծվեց ամենաէականը: ԲՀԿ-ն այսօրվա հայաստանյան ողջ քաղաքական ներկապնակում միակ քաղաքական ուժն է, որը հանդես է գալիս որպես միավորող և կոնսոլիդացնող ուժ: Հարցազույցում միայն հավասարակշռված և իրատեսական գնահատականներ են օրվա իրավիճակին և աղմկող խնդիրներին, որոնց դիտարկելու դեպքում անգամ ԲՀԿ ղեկավարը զերծ է մնում մեր քաղաքական կյանքի համար սովորական դարձած կոշտ արտահայտություններից և ծայրահեղ բնորոշումներից: Գագիկ Ծառուկյանը գիտակցում և արտահայտում է այն, ինչը բացակայում է այսօրվա գործիչներից շատերի մոտ. մենք բոլորս մի ընտանիք ենք, և միայն առողջ համագործակցության և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ազնիվ մղման և պատրատասկամության դեպքում է հնարավոր լուծել առկա խնդիրները: Չկա հասարակությունը երկու թշնամական մասերի բաժանելու, ծայրահեղ բախումների և այլ անընդունելի սցենարների որևէ ակնարկ կամ նշույլ անգամ: Կա միայն հստակ կարծիք, որ ստեղծված իրավիճակը արդեն անընդունելի է, քանի որ բերում է երկրի դատարկմանն ու անդառնալի հիասթափության, և կոչ` միավորել բոլոր ուժերը` ստեղծված իրավիճակը լուծելու և ելք գտնելու համար: Միևնույն ժամանակ, հիմնավոր կարծիք, որ այն ուժը, որը պետք է ի պաշտոնե լուծեր և լուծի բոլոր այս հարցերը, քանի որ հանդիսանում է իշխանություն, չի կարողանում անել դա, ձախողում է, քանի որ այսօր ունենք իրավիճակ, երբ օր օրի մեծանում է արտագաղթը, խորանում աղքատությունը, նվազում են օտարեկրյա ներդրումները և այլն:

Համադրելով այս ամենը՝ կարելի է հստակ ասել, որ ԲՀԿ-ն այսօր միակ ուժն է, որը ՀՀ-ում կարող է դառնալ և դարձել է միավորման առանցք, քանի որ պատրաստ է դրան բոլոր առումներով: ԲՀԿ նախագահը հերթական անգամ հայտարարեց, որ ոչ միայն ինքն է նախաձեռնելու առավել ընդգրկուն համագործակցություն և միավորում, այլ նաև իր ղեկավարած քաղաքակն ուժը բաց է ցանկացած առաջարկի և համագործակցության համար:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը