Լրահոս

11.09.2009 18:48


Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ երկրներում ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆարիդ Մուխամետշինին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ երկրներում ՌԴ Նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆարիդ Մուխամետշինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինին: Նա Երեւանում է այս օրերին Հայաստանում անցկացվող «Ռուսական խոսքի օրերի» շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բարձր հովանավորությամբ:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ «Ռուսական խոսքի օրերի» անցկացումը մեր երկրում դառնում է բարի ավանդույթ եւ հումանիտար ոլորտում երկկողմ համագործակցության անբաժանելի մասը:

Կողմերը հատուկ շեշտել են ռուսաց լեզվի դերը՝ որպես միջմշակութային հաղորդակցության կարևոր միջոցի: Հանրապետության նախագահն ասել է, որ ռուսերենի դասավանդումը Հայաստանի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատություններում համարվում է պարտադիր, նաեւ քայլեր են ձեռնարկվում բուհերում ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Խոսվել է նաև Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանի գործունեության, համատեղ կրթական, մշակութային ծրագրերի իրականացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության նոր հնարավորությունների մասին:

Սերժ Սարգսյանը մեծ նշանակություն է տվել հումանիտար ոլորտում գործակցությանը և ընդգծել, որ այն նպաստում է երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը, հոգեպես հարստացնում եւ ամրապնդում է երկու երկրների բարեկամությունը:

 

Այս խորագրի վերջին նյութերը