Սեպտեմբերի 17–ին «քառյակը» կհայտարարի համապետական հանրահավաքի օրը
Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ոչիշխանական խմբակցությունների աշխատանքային հանդիպումը։ Դրանից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասել է, որ օրակարգում հիմնականում երեք հարց է եղել։
–Շարունակվեցին նախնական քննարկումները 12 կետերի հետ կապված, և հիմնականում մեր դիրքորոշումները համընկնում են, բայց նկատի ունենալով, որ ֆորմալ առումով մինչև սեպտեմբերի 30–ն է ժամանակ տրված, դրանից հետո նոր կամփոփենք,–ասել է Ռ. Հակոբյանը։
«Քառյակի» այսօրվա հանդիպմանը նաև որոշվել է, որ սեպտեմբերի 17–ին կլինի հերթական աշխատանքային հանդիպումը, և կհայտարարվի համատեղ համապետական հանրահավաքի օրը։ Թե ի՞նչ պահանջներ կներկայացվեն այդ հանրահավաքին, նույնպես կորոշվի սեպտեմբերի 17–ին։
–Իսկ մինչ այդ որոշվեց, որ պետք է այդ հանրահավաքին նախորդեն մարզային այցելություններ, որոնք պետք է նախապատրաստեն այդ հանրահավաքը,–ասել է Ռ. Հակոբյանը։
Իսկ թե ինչո՞ւ այսօր չորոշվեց հանրահավաքի օրը, նրա խոսքերով, տեխնիկական որոշ հարցեր կային։

7or.am