Արմինե Ամիրյան. «Տնտեսության զարգացման հայեցակարգեր. Ծառուկյան VS իշխանություն»
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի շատ հետաքրքիր հարցազրույց է տվել, որում, ի թիվս այլ կարևոր հարցերի, խոսել է նաև իր` Չինաստան կատարած ուղևորությունից: Համեմատականներ անցկացնելով Հայաստանի և Չինաստանի տնտեսական վիճակների միջև՝ Ծառուկյանը նշեց, որ մեր տնտեսությունը մի կաթիլ է չինական հնարավորությունների օվկիանոսում, և այնպես չէ, որ նրանք առանձնապես հետաքրքրված են մեզնով, քանի որ մեր երկրի ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ: Ու որպես օրինակ՝ Ծառուկյանը նշում է, որ չինական մի լուրջ ընկերություն Վրաստանում ներդրումներ է արել, բացել նոր, ժամանակակից գործարան: Հումքը տանում են Հայաստանից, քանի որ Վրաստանում այն չկա, բայց ներդրումները անում են Վրաստանում, ընդ որում` հումքը տեղափոխելիս, բնականաբար, անում են լրացուցիչ ծախսեր` տեղափոխության հետ կապված և այլն: Այս հարցն ունի շատ պարզ պատասխան` Հայաստանում ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ: Ու այս ամենի հետ մեկտեղ՝ Ծառուկյանն առաջարկել է կապող օղակ չինացի գործարարների և հայ գործարարների միջև ցանկացած ոլորտում, որտեղ նրանք հետաքրքրված են, ու նույնիսկ առաջարկել է իր անձնական գումարներով երաշխավոր դառնալ, որ նրանց չեն խաբի, չեն նեղացնի, չեն «գցի»: Իսկ հիմա համեմատական տանենք Սերժ Սարգսյանի` երկրի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի հետ. 1. Սերժ Սարգսյանը օֆշորասեր Տիգրան Սարգսյանին հանեց վարչապետի պաշտոնից ժամանակավոր կրքերը հանդարտեցնելու համար, ու նշանակեց ստրատեգիական շատ կարևոր մի երկրի դեսպան: Սրանով նա բոլորին ցույց տվեց, որ կոռուպցիան ոչ միայն չի դատապարտվում, այլև պետականորեն խրախուսվում է: 2. Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը փայ է մտնում բոլոր հնարավոր ու անհնար տեղերում, սպանում է չհնազանդվողների բիզնեսները: Պետական մարմինները շատ լավ իմանալով այս ամենի մասին՝ լռում են, ցույց տալով, որ ամենաբարձր մակարդակով խրախուսվում է փայ մտնելը կամ ընդհանրապես երկրից բիզնեսը վռնդելը: 3. Ծառուկյանն անգամ պատրաստ է իր անձնական գումարով երաշխավոր դառնալ, որ երկրում արտաքին ներդրումներ լինեն, աշխատատեղեր բացվեն, մանր ու միջին բիզնեսը զարգանա… Իսկ Սերժ Սարգսյանն իշխանության գալով՝ առաջին հերթին պարզեցված հարկը հանեց ու դրանով ոչնչացրեց իրենից առաջ գրանցված բոլոր դրական երևույթները: Էլ չեմ խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը եռապատկվեց՝ հասնելով գրեթե 5 միլիարդի: Ու բոլոր ոլորտներում ահագնացող տեմպերով այս հետընթացը դեռ շարունակվում է։
Արմինե Ամիրյան. «Տնտեսության զարգացման հայեցակարգեր. Ծառուկյան VS իշխանություն»
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի շատ հետաքրքիր հարցազրույց է տվել, որում, ի թիվս այլ կարևոր հարցերի, խոսել է նաև իր` Չինաստան կատարած ուղևորությունից: Համեմատականներ անցկացնելով Հայաստանի և Չինաստանի տնտեսական վիճակների միջև՝ Ծառուկյանը նշեց, որ մեր տնտեսությունը մի կաթիլ է չինական հնարավորությունների օվկիանոսում, և այնպես չէ, որ նրանք առանձնապես հետաքրքրված են մեզնով, քանի որ մեր երկրի ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ: Ու որպես օրինակ՝ Ծառուկյանը նշում է, որ չինական մի լուրջ ընկերություն Վրաստանում ներդրումներ է արել, բացել նոր, ժամանակակից գործարան: Հումքը տանում են Հայաստանից, քանի որ Վրաստանում այն չկա, բայց ներդրումները անում են Վրաստանում, ընդ որում` հումքը տեղափոխելիս, բնականաբար, անում են լրացուցիչ ծախսեր` տեղափոխության հետ կապված և այլն: Այս հարցն ունի շատ պարզ պատասխան` Հայաստանում ներդրումային միջավայրը լավը չէ, օտար ներդրողները չունեն անհրաժեշտ վստահություն ու երաշխիքներ: Ու այս ամենի հետ մեկտեղ՝ Ծառուկյանն առաջարկել է կապող օղակ չինացի գործարարների և հայ գործարարների միջև ցանկացած ոլորտում, որտեղ նրանք հետաքրքրված են, ու նույնիսկ առաջարկել է իր անձնական գումարներով երաշխավոր դառնալ, որ նրանց չեն խաբի, չեն նեղացնի, չեն «գցի»:
Իսկ հիմա համեմատական տանենք Սերժ Սարգսյանի` երկրի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի հետ.
1. Սերժ Սարգսյանը օֆշորասեր Տիգրան Սարգսյանին հանեց վարչապետի պաշտոնից ժամանակավոր կրքերը հանդարտեցնելու համար, ու նշանակեց ստրատեգիական շատ կարևոր մի երկրի դեսպան: Սրանով նա բոլորին ցույց տվեց, որ կոռուպցիան ոչ միայն չի դատապարտվում, այլև պետականորեն խրախուսվում է:
2. Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը փայ է մտնում բոլոր հնարավոր ու անհնար տեղերում, սպանում է չհնազանդվողների բիզնեսները: Պետական մարմինները շատ լավ իմանալով այս ամենի մասին՝ լռում են, ցույց տալով, որ ամենաբարձր մակարդակով խրախուսվում է փայ մտնելը կամ ընդհանրապես երկրից բիզնեսը վռնդելը:
3. Ծառուկյանն անգամ պատրաստ է իր անձնական գումարով երաշխավոր դառնալ, որ երկրում արտաքին ներդրումներ լինեն, աշխատատեղեր բացվեն, մանր ու միջին բիզնեսը զարգանա… Իսկ Սերժ Սարգսյանն իշխանության գալով՝ առաջին հերթին պարզեցված հարկը հանեց ու դրանով ոչնչացրեց իրենից առաջ գրանցված բոլոր դրական երևույթները:
Էլ չեմ խոսում այն մասին, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը եռապատկվեց՝ հասնելով գրեթե 5 միլիարդի:
Ու բոլոր ոլորտներում ահագնացող տեմպերով այս հետընթացը դեռ շարունակվում է։
Արմինե Ամիրյան