Լրահոս

12.09.2014 14:34


Պորոշենկո. «Հարավ–արևելքի հատուկ կարգավիճակի մասին օրենքը չի սպառնում Ուկրաինայի ամբողջականությանը»

Պորոշենկո. «Հարավ–արևելքի հատուկ կարգավիճակի մասին օրենքը չի  սպառնում Ուկրաինայի ամբողջականությանը»

Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքը նախատեսում է իշխանության փոխանցում կենտրոնից այն չափով, որչափ արվել է Լեհաստանում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

«Որոշ մարդիկ անհանգստություն են հայտնում Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու օրինագծի կապակցությամբ, – ասել է նա Կիևում ընթացող Յալթյան եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպմանը, – ոչ մի սպառնալիք ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանն այն չի կրում»։

Նախագահը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են որոշումներ ընդունել լեզվի և տեղական բյուջեի ծախսերի վերաբերյալ։ Պորոշենկոն ընդգծել է նաև Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում արտահերթ տեղական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, որպեսզի «հայտնվեն մարդիկ, ովքեր կներկայացնեն այդ շրջանների բնակիչներին»։

«Հույս ունեմ՝ խորհրդարանը հավանություն կտա այդ օրինագծին», – հավելել է Պորոշենկոն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը