–Ցանկացած արհեստական գաղափար, որ ներմուծվում է հանրության շրջանում, կասկած է հարուցում,–ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին.
–Հայաստանում այսօր առկա հիմնական խնդիրներից որևէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ կամ նրա թերություններով։ Հետևաբար, թե ինչու են իշխանությունները նման ինտենսիվությամբ այս հարցը դնում շրջանառության մեջ, կասկած է հարուցում։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն ինքը տարբեր առիթներով ասել է, որ դեմ է կառավարման խորհրդարանական համակարգի անցմանը։ Բայց վերջերս նրա թիմակիցները սկսեցին բուռն պաշտպանել այդ մոդելը։ Մենք գիտենք, որ սովորաբար նման բան չի լինում, երբ նախագահը մի բան է ասում, նրա թիմակիցները՝ մեկ այլ բան։ Սա նույնպես կասկած է հարուցում։
Վահե Հովհաննիսյանն ընդգծել է նաև, որ թե՛ գործող, թե՛ նախորդ, և թե՛ նախորդի նախորդ իշխանությունները բազմիցս ասել են, որ կիսապատերազմական պայմաններում կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելն ավելի արդյունավետ է՝ որոշումների օպերատիվ կայացման և այլ նկատառումներով։
–Մենք գիտենք, որ այս օրերին ո՛չ խաղաղություն հաստատվեց, ո՛չ Ադրբեջանը կապիտուլյացիայի ենթարկվեց, հետևաբար ի՞նչն է փոխվել։ Ասեմ, որ մենք կներկայացնենք գրագետ իրավաբանների հետ մշակած փաստարկների և հակափաստարկների մի փաթեթ, բայց նշեմ, որ վերջին երեք տարիներին, պաշտոնական տվյալներով, Հայաստանից 200 հազարից ավելի մարդ է արտագաղթել։ Նման հոսքի պարագայում արդյոք բարոյակա՞ն է դնել երկրի համար նման կենսական անհրաժեշտության հարցը հանրաքվեի։ Իսկ գուցե սպասենք՝ տնտեսությունը սկսի վերականգնվել, մարդիկ վերադառնան տնե՞րը։ Չէ՞ որ այդ 200 հազար մարդը չի քվեարկելու, ինչը մեր փոքր երկրի համար շատ մեծ թիվ է,–ավելացրել է ԲՀԿ–ական պատգամավորը,–համամիտ չեմ, որ չենք խոսում փաստարկներով։ Ավելին՝ այդ մե՛նք չենք լսում փաստարկված հիմնավորումներ, թե ինչու հանկարծ որոշեցին անցնել կառավարման խորհրդարանական մոդելի։
Վահե Հովհաննիսյան. «Այդ մե՛նք չենք լսում փաստարկված հիմնավորումներ»

7or.am