Լրահոս

11.09.2009 18:45


Հովհաննես Իգիթյան. «...ինձ համարեք «Ժառանգության» գործակալը ՀԱԿ–ում»

Հովհաննես Իգիթյան. «...ինձ համարեք «Ժառանգության» գործակալը ՀԱԿ–ում»

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի ժպիտն է առաջացրել լրագրողների այն հարցը, թե «Ժառանգություն» կուսակցությունում ՀԱԿ-ն իր գործակալներն  ուներ։

-Եթե այդպես է, ինձ համարեք «Ժառանգության» գործակալը ՀԱԿ-ում,- «Հայելի» ակումբում ասել է Հ. Իգիթյանը՝ նշելով, որ «Ժառանգություն» կուսակցության անդամներին ճանաչում է որպես անօրենությունները կանխել փորձող մարդկանց։

Սրան ի պատասխան՝ նույն ակումբում հյուրընկալված ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն առարկել է՝ ասելով, որ «Ժառանգությունը» պաշտպանության արժանի կուսակցություն չէ, քանի որ ամեն ինչին նայում է «սև աչքերով» և միայն մերկապարանոց քննադատություններ է հնչեցնում։

-Հիմնական պատճառն այն է, որ կուսակցության ղեկավարը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շատ քիչ էր լինում ԱԺ-ում. անընդհատ Ամերիկայում և այլ  երկրներում էր, և նա չկարողացավ ստեղծել ու ղեկավարել միասնական, միահամուռ մի թիմ։ Դրա համար էլ այնտեղ կան մարդիկ, ովքեր տարբեր բնավորությունների տեր են։ Մարդ կար, որն իրեն դրել էր Նապոլեոն Բոնապարտի տեղը, օրինակ՝ Ստեփան Սաֆարյանը կամ մյուսները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը