Քաղաքական

12.09.2014 11:33


Ռուբեն Հակոբյան. «Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց էր»

Ռուբեն Հակոբյան. «Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց էր»

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին։

–Ճիշտ շեշտադրումներով հարցազրույց էր։ Խոսքը ոչ թե բառամթերքին է վերաբերում, այլ հիմնական մոտեցումներին։ Շատ հստակ ասված էր, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն այսօր չկա, և նաև կար գնահատական, որ այսպես շարունակել հնարավոր չէ, և պետությունը, իսկապես, գնում է փակուղի։ Քաղաքական առումով այդ շեշտադրումներն այսօր արդիական են, անձամբ ես կիսում եմ այդ մոտեցումները, այլ հարց է, թե ինչ մեխանիզմ պետք է որդեգրել, որպեսզի կարողանալ այս քաղաքական շեշտադրումներն իրականացնել,–ասել է Ռ. Հակոբյանը։

Նա նաև ավելացրել է, որ հասարակությունն ում քաղաքական օրակարգի կողքին կանգնեց՝ այդ օրակարգն էլ կդառնա գլխավորող։

–Շատ քաղաքական ուժեր կարծում են, որ այսօր հանրապետությունում չկա սահմանադրական ճգնաժամ, կա քաղաքակա՛ն ճգնաժամ։ Ասեմ, որ միջազգային պրակտիկայից հայտնի է, որ երբ երկրում կա քաղաքական ճգնաժամ, իշխանությունները տանում են դեպի սահմանադրական փոփոխություն։ Մենք կողմ չենք, որ այս պահին այդ օրակարգը դառնա առաջնահերթություն, և ժողովրդի ուշադրությունը շեղվի դեպի սահմանադրական փոփոխություններ, առավել ևս, որ գործող Սահմանադրության նորմերը չեն իրականացվում. իշխող կուսակցության մոտ չկա քաղաքական կամք,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը