Կարծիք

12.09.2014 11:04


ԲՀԿ-ում հերթական անգամ հաստատեցին, որ հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը

ԲՀԿ-ում հերթական անգամ հաստատեցին, որ հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը

Երեկ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել Zham.am կայքին ու մի շարք ուշագրավ գաղափարներ առաջ քաշել.
1. Նույնիսկ կոմունիստական Չինաստանում ավելի ազատ և մրցակցային պայմաններ են ստեղծված տնտեսական ոլորտում, քան մեզ մոտ: Կոմունիստական Չինաստանում գործարարը հարգի մարդ է, ում ունեցվածքը պետությունը փորձում է օգտագործել ի շահ սեփական ժողովրդի բարօրության: Այստեղ իմ կողմից կավելացնեի, որ Չինաստանում երևի չեն էլ պատկերացնում, որ կեղծ ընդդիմադիր ԶԼՄ-ների միջոցով կարելի է ատելություն սերմանել գործարարների հանդեպ և նրանց կուլակաթափման փորձեր կատարել:
2. ԲՀԿ-ում, անկախ այլ ուժերի դիրքորոշումներից և հետագա քայլերից, պատրաստ են թե քննարկումների, թե համագործակցության, թե հանրահավաքների և Երևանում, և մարզերում: Իսկ եթե Ծառուկյանի այս խոսքերը ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքերի հետ, ով նույն օրը Zham.am-ի եթերում նշել էր, որ «Մենք կկանգնենք ժողովրդի կողքին և կանենք այն, ինչ ժողովուրդը կպահանջի», ապա կարելի է վստահ ասել, որ ԲՀԿ-ում ամբողջությամբ գիտակցում են ժողովրդի և պետության առջև ծառացած խնդիրների ողջ լրջությունը, պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին և ընտրած ճանապարհից հետ քայլ չի լինելու: Իսկ սրան էլ կավելացնեմ, որ այս խոսքերը ևս մեկ անգամ գալիս են հաստատելու ԲՀԿ նախագահի այն խոսքերը, որ «2017 թվականին հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»:

Կարծում եմ` բավականին դրական մեսիջներ կային Ծառուկյանի հարցազրույցում, բայց ավեացնեմ նաև, որ ըստ ինձ 2017 թվականին ՀՀԿ-ին հաղթանակից զրկելու համար անհրաժեշտ է աշխատանքները սկսել հենց այսօրվանից, ձևավորելով ավելի մեծ և հզոր քաղաքական թիմ, իրեն հարակից բոլոր կառույցներով, սկսած նրանից, որ պետք է հզորացնել նորաստեղծ «Երդվյալ Ազատամարտիկների միությունը», բացել նոր ԶԼՄ-ներ և աշխատել հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: Իշխանափոխությունը շատ աշխատատար պրոցես է, ու հենց այդ պատճառով պետք է սկսել գործել հենց այսօրվանից:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը