Աշխարհ

12.09.2014 09:53


Կատալոնիայում անկախության հանրաքվե են պահանջում

Կատալոնիայում անկախության հանրաքվե են պահանջում

Երեկ Բարսելոնայում տեղի է ունեցել հանրահավաք՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախանալու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Կատալոնիայիում անկախանալու կողմնակիցները հատկապես ոգևորված են Շոտլանդիայի օրինակից, որտեղ սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե կանցկացվի:

Կատալոնիայի կառավարությունը ցանկանում է հանրաքվե անցկացնել նոյեմբերի 9-ին, սակայն Իսպանիայի կառավարությունը շարունակում է պնդել, որ դա անօրինական է:

Այս խորագրի վերջին նյութերը