Աշխարհ

11.09.2014 16:45


Թուրքիան չի մասնակցի «Իսլամական պետության» դեմ գործողություններին

Թուրքիան չի մասնակցի «Իսլամական պետության» դեմ գործողություններին

Թուրքիան չի մասնակցի ռազմական գործողություններին «Իսլամական պետության» զինյալների դեմ Սիրիայում ու Իրաքում և ԱՄՆ գլխավորությամբ հնարավոր կոալիցիայի մասնակից երկրներին չի տրամադրի ավիաբազաներ սեփական երկրի տարածքում՝ օդից հարվածներ հասցնելու համար։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ Թուրքիայի կառավարության աղբյուրին հղումով։

«Թուրքիան չի մասնակցի և ոչ մի ռազմական գործողության, սակայն ամբողջապես կներգրավվի մարդասիրական գործողություններում», – հայտարարել է աղբյուրը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը