Պորոշենկոն ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը Ռադա կներկայացնի սեպտեմբերի 16-ին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախատեսում է սեպտեմբերի 16-ին Գերագույն ռադա ներկայացնել ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը։ Ինչպես հայտնել է ուկրաինական խորհրդարանի մամուլի ծառայությունը, այս մասին հաղորդել է Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը։
«Որքանով ես տեղյակ եմ՝ սեպտեմբերի 16-ին նախագահը պետք է Գերագույն ռադայի վավերացմանը ներկայացնի ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը, և խորհրդարանն անմիջապես կքվեարկի այդ հարցով», –հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ մարտին Ուկրաինան և ԵՄ–ն ստորագրել են ասոցացման պայմանագրի քաղաքական, իսկ հունիսին՝ տնտեսական մասը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։