Հովհաննես Թոքմաջյանի վիրտուալ սկանդալի հարցով քրեական գործ է հարուցվել
Pastinfo.am–ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` անհայտ անձի կողմից ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի՝ համակարգչային տեղեկատվություն հանդիսացող համացանցի՝ facebook.com սոցիալական կայքի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Ընդ որում, հետաքրքրական է, որ Հ.Թոքմաջյանը ոչ թե անձամբ է դիմել ոստիկանություն, այլ նրա անվան հետ կապված սկանդալի մասին հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը` պատմելով, որ ինչ-որ մեկը կոտրել է ռեկտորի պաշտոնակատարի ֆեյսբուքյան էջը և էջում՝ որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին Հովհաննես Թոքմաջյանի անվան շուրջ վիրտուալ փաստեր էին տարածվել, որոնք իրական աղմուկի պատճառ էին դարձել:
Համացանցում տարածվել էր ռեկտորի և բուհի աշխատակցուհու ֆեյբուքյան նամակագրությունը, որտեղ բացահայտվում էր նրանց սիրային կապը: Մեկ այլ նամակում էլ ռեկտորի անունից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հասցեին անբարո խոսքեր էին գրված:
Հովհաննես Թոքմաջյանը հենց սկզբից հերքում էր իր մասնակցությունն այդ պատմությանը` նշելով, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են, կեղծ նամակագրություն տեղադրել և ուղարկել իր բոլոր ֆեյսբուքյան «ընկերներին»:

Հեղինակ` «Փաստինֆո»: