Պարո՛ն Սարգսյան, խնայե՛ք Արամ Զավենիչին. իրեն նույնիսկ բժիշկներն արդեն չեն օգնի
Հայտնի «արևմտամետ ու ընդդիմադիր» Արամ Զավենի Սարգսյանը քծնանքի երեկո էր կազմակերպել «ընդդիմադիր» «1in.am»-ի էջերում Սերժ Սարգսյանի հասցեին: Մի քծնանք, մի պնակալեզություն, սա ուղղակի բացատրելու ու նկարագրելու բան չէ: «Արևմտամետ» Զավենիչը «չուծլի նի» Կարեն Ավագյանի եռանդով գովում էր Հայաստանին ՄՄ (ԵՏՄ) մտցրած Սերժ Սարգսյանին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իր պահվածքի համար: Տպավորություն էր ստեղծվում, որ Զավենիչի հագին շապիկ կար, որի վրա գրված էր. «Հավատացել ու փոխվել եմ»: Ձեռքի հետ էլ Զավենիչը փորձեց պաշտպանել գործող իշխանություններին նորաստեղծ «Երդվյալ ազատամարտիկների միությունից» ու ամեն կերպ գովում էր վարչակարգի շահերը սպասարկող ԵԿՄ-ին, որի վարչության անդամ է հանդիսանում հենց Զավենիչը: Ես կարծում եմ, որ նույնիսկ Արտաշես Գեղամյանն իր «դհոլության» ծաղկուն շրջանում նման բան իրեն թույլ չէր տա: Ես հորդորով ու կոչով դիմում եմ Սերժ Սարգսյայնին, որպեսզի նա գոնե մի քիչ խնայի Արամ Զավենիչին, այլապես շուտով նրան նույնիսկ բժիշկները չեն կարողանա օգնել՝ դուրս գալու հոգեբանական այս ծանր վիճակից: Մոռացա նշեմ, որ իր հարցազրույցում «1in.am»-ին «ժողովրդի հոգսով ապրող» Զավենիչը մի այնպիսի գովք էր կապել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատվին, որ թվում էր, թե նա խոսում է առնվազն հայկական Մահաթմա Գանդիի մասին: Բոլորս էլ հարգում ու սիրում ենք սպարապետ Վազգեն Սարգսյանին ու նրա հիշատակը վառ պահում մեր սրտերում, սակայն նրա եղբոր պես հակաժողովրդական պահվածք ունեցող մարդու համար ես կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո վերաբերմունքը նրա ընտանիքի հանդեպ պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի: Վազգենը բոլորիս համար էլ նշանավոր կերպար է մեր երկրի պատմության համար, սակայն նրա անունը պախարակող մարդիկ, այն էլ` նրա հարազատները, իմ խորհին համոզմամբ, չպետք է տեղ ունենան հայ հասարակական-քաղաքական դաշտում:
Վազգեն Պետրոսյան
Պարո՛ն Սարգսյան, խնայե՛ք Արամ Զավենիչին. իրեն նույնիսկ բժիշկներն արդեն չեն օգնի
Հայտնի «արևմտամետ ու ընդդիմադիր» Արամ Զավենի Սարգսյանը քծնանքի երեկո էր կազմակերպել «ընդդիմադիր» «1in.am»-ի էջերում Սերժ Սարգսյանի հասցեին: Մի քծնանք, մի պնակալեզություն, սա ուղղակի բացատրելու ու նկարագրելու բան չէ: «Արևմտամետ» Զավենիչը «չուծլի նի» Կարեն Ավագյանի եռանդով գովում էր Հայաստանին ՄՄ (ԵՏՄ) մտցրած Սերժ Սարգսյանին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում իր պահվածքի համար: Տպավորություն էր ստեղծվում, որ Զավենիչի հագին շապիկ կար, որի վրա գրված էր. «Հավատացել ու փոխվել եմ»:
Ձեռքի հետ էլ Զավենիչը փորձեց պաշտպանել գործող իշխանություններին նորաստեղծ «Երդվյալ ազատամարտիկների միությունից» ու ամեն կերպ գովում էր վարչակարգի շահերը սպասարկող ԵԿՄ-ին, որի վարչության անդամ է հանդիսանում հենց Զավենիչը: Ես կարծում եմ, որ նույնիսկ Արտաշես Գեղամյանն իր «դհոլության» ծաղկուն շրջանում նման բան իրեն թույլ չէր տա: Ես հորդորով ու կոչով դիմում եմ Սերժ Սարգսյայնին, որպեսզի նա գոնե մի քիչ խնայի Արամ Զավենիչին, այլապես շուտով նրան նույնիսկ բժիշկները չեն կարողանա օգնել՝ դուրս գալու հոգեբանական այս ծանր վիճակից:
Մոռացա նշեմ, որ իր հարցազրույցում «1in.am»-ին «ժողովրդի հոգսով ապրող» Զավենիչը մի այնպիսի գովք էր կապել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատվին, որ թվում էր, թե նա խոսում է առնվազն հայկական Մահաթմա Գանդիի մասին:
Բոլորս էլ հարգում ու սիրում ենք սպարապետ Վազգեն Սարգսյանին ու նրա հիշատակը վառ պահում մեր սրտերում, սակայն նրա եղբոր պես հակաժողովրդական պահվածք ունեցող մարդու համար ես կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո վերաբերմունքը նրա ընտանիքի հանդեպ պետք է որոշակի փոփոխությունների ենթարկվի: Վազգենը բոլորիս համար էլ նշանավոր կերպար է մեր երկրի պատմության համար, սակայն նրա անունը պախարակող մարդիկ, այն էլ` նրա հարազատները, իմ խորհին համոզմամբ, չպետք է տեղ ունենան հայ հասարակական-քաղաքական դաշտում:
Վազգեն Պետրոսյան