Շոտլանդացի նախարար. «Եթե երկիրն անկախանա, կշարունակի մնալ ԱՄՆ դաշնակից»
Եթե հանրաքվեի անցկացման արդյունքում Շոտլանդիան անկախություն ձեռք բերի, կշարունակի մնալ ԱՄՆ դաշնակից։ Այսպիսի կարծիք է արտահայտել նախօրեին շոտլանդացի առաջին նախարար, ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին՝ արդյոք ԱՄՆ–ը պե՞տք է մտավախություն ունենա Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացումից։
«Մտավախության կարիք բացառապես չկա, – ասել է Սալմոնդը։ – Մենք մոտ ընկերներ կլինենք, Շոտլանդիան և ԱՄՆ–ը, ինչպես միշտ, կմնան դաշնակիցներ», – հավելել է նա։
Հունիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բրյուսելում բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ կցանկանար Մեծ Բրիտանիան միասնական տեսնել։ Դա ընկալվել է որպես շոտլանդական անկախությանը դեմ դիրքորոշմանն աջակցություն։ Միևնույն ժամանակ, Օբաման նշել է, որ Շոտլանդիայի ճակատագիրը պետք է որոշի նրա ժողովուրդը։
«Ես գիտեմ, որ Դևիդ Քեմերոնը զանգել է ամբողջ աշխարհին, որպեսզի գոնե ինչ–որ մեկնաբանության հասնի, – հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը,– ես կարծում եմ՝ երբ Միացյալ Թագավորության վարչապետը հասնում է այն աստիճանի, որ զանգահարում է աշխարհի մյուս հզորներին՝ խնդրելով նրանց օգնել իր գործում, դա խոսում է տագնապալի տրամադրությունների և նրա դիրքորոշման թուլացման մասին», – ասել է Սալմոնդը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։