Աշխարհ

11.09.2014 10:55


Օբամա. «ԱՄՆ–ը կհարվածի «Իսլամական պետությանը»՝ որտեղ էլ նա լինի»

Օբամա. «ԱՄՆ–ը կհարվածի «Իսլամական պետությանը»՝ որտեղ էլ նա լինի»

ԱՄՆ–ը հարվածներ կհասցնի «Իսլամական պետության» կենդանի ուժին և ռազմական տեխնիկային՝ որտեղ էլ նրանք գտնվեն։ Այս մասին ասվում է Բարաք Օբամայի՝ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում՝ նվիրված ԻՊ–ի դեմ պայքարի ռազմավարությանը։

ԱՄՆ նախագահը պարզաբանում է, որ ԱՄՆ կառավարության կողմից մշակված ռազմավարությունն ԻՊ ահաբեկիչների դեմ չի նախատեսում ցամաքային զորքերի կիրառում ԱՄՆ տարածքից դուրս։

«Ես ցանկանում եմ, որպեսզի ամերիկացիները հասկանան՝ ինչպես են առկա ջանքերը տարբերվելու պատերազմներից Իրաքում և Աֆղանստանում։ Այդ ջանքերը չեն ներառելու ամերիկյան ռազմական զորամասերի ռազմական գործողություններ օտար հողում», – ընդգծում է վաշինգտոնյան վարչակազմը։

Օբաման նշել է նաև, որ ԻՊ–ի դեմ պայքարն ԱՄՆ կողմից իրականացվելու է «լայն կոալիցիայի» շրջանակներում։ Միջազգային կոալիցիան կգլխավորի Վաշինգտոնը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը